14:03 20.09.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։
Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Իր ելույթի ժամանակ նախարարը ողջունել է ներկաներին և նախարարության անելիքների մասին խոսելիս նշել է, որ նախարարության գլխավոր թիրախը տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված կառավարության ծրագրերի իրականացումը՝ քաղաքականության մշակման, ենթակառուցվածքների բարելավման և այլ միջոցառումների տեսքով։
«Մեզ շատ հաճախ մեղադրում են մեծ ծավալով ճանապարհաշինարարություն իրականցնելու համար՝ ասելով, որ այլ ոլորտների նույնքան ուշադրություն չենք դարձնում, բայց աշխարհում չես գտնի զարգացած կամ զարգացող երկիր, որը չի բարելավում ճանապարհային ենթակառուցվածքները։ Երկրի տնտեսության ամբողջ զարգացումը կախված է բավարար նորմալ վիճակի ճանապարհային ցանցից։ Եվ որևէ այլ ոլորտ չի կարող զարգանալ, եթե դու այդ ցանցը չունես» -նշել է Սանոսյանը:
Նախարարին ուղղել են հարցեր նաև էներգետիկայի, ավիացիայի, երկաթուղային տրանսպորտի և այլ ոլորտների վերաբերյալ։
Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ նախարար Սանոսյանը նշել է, որ բավականին արագ տեմպով աճում է արևային կայանների դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ և կարևորել է էներգետիկ համակարգի ոլորտների համաչափ զարգացումը։
Պանելային քննարկումից հետո նախարարը շրջել է մարզերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել տեղական տնտեսվարողների արտադրանքներին։
16:25 20.09.2024
Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրել16:03 20.09.2024
Հայաստանը հաղթել է Անդորրային․ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշար15:56 20.09.2024
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը15:07 20.09.2024
Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա14:55 20.09.2024
Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ14:08 20.09.2024
Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան13:57 20.09.2024
Իլիա Թոփուրիան չի բացառել թեթև քաշային կարգ տեղափոխությունը. UFC13:37 20.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին12:57 20.09.2024
Վրաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրական գործընթացին միջամտելու մեջ12:12 20.09.2024
Ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը. Ինձագի12:06 20.09.2024
Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները11:40 20.09.2024
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև11:30 20.09.2024
Ֆուտբոլի ապագան Սաուդյան Արաբիայում է. Ռակիտիչ11:00 20.09.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 19-20-ը10:30 20.09.2024
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած10:20 20.09.2024
Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է10:10 20.09.2024
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ10:00 20.09.2024
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է21:50 19.09.2024
ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին21:10 19.09.2024
Պակիստանցին տեսախցիկ է տեղադրել դստեր գլխին21:00 19.09.2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը20:50 19.09.2024
Ստոլտենբերգը պատմել է, թե ինչով է զբաղվելու պաշտոնը թողնելուց հետո19:07 19.09.2024
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք16:25 20.09.2024
Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրելՀայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի Գյումրիի «Շիրակի» դեմ տնային խաղն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի համար 550-րդն էր մարզական կարիերայում: 31-ամյա Հովհաննիսյանը 550 խաղի սահմանագիծը հատած 7-րդ հայ ֆուտբոլիստն է, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Խաղերից 243-ը Հովհաննիսյանն անցկացրել է հայկական ակումբներում, 213-ը՝ արտերկրի: Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 84 անգամ, […] ...
16:17 20.09.2024
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ ՇերմանՄիացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Պատիվ է հանդիպել խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները սպանվել Ադրբեջանի ավիահարվածներից, բռնաբարվել […] ...
16:10 20.09.2024
Իրանում հայտարարել են, որ Լիբանանում պայթեցված փեյջերները օգտագործվել են հիվանդանոցներում և մանկապարտեզներումՍեպտեմբերի 17-ին Լիբանանում զանգվածային պայթեցված փեյջերները իրականում օգտագործվել են հիվանդանոցի և մանկապարտեզի աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, ով պայթյունից նույնպես վիրավորվել է։ «Ամանին ասել է, որ բոլոր փեյջերները օգտագործվել են ոչ թե քաղաքական նպատակներով, այլ սովորական մարդկանց կողմից, դրանք բաժանվել են հիվանդանոցներին, մանկապարտեզներին և այլ հաստատություններին միայն նրա համար, […] ...
16:03 20.09.2024
Հայաստանը հաղթել է Անդորրային․ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարՄոլդովայում ընթացող ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Անդորրայի Մ-15 ընտրանուն: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով, գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Գոլերի հեղինակ են դարձել Բենյամին Բեգլարյանն ու Էրիկ Վուվունիկյանը։ Հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 12. Գևորգ Ղազարյան, 5. Քոլին Մուլլինս, 15․ Օնիկ Գևորգյան, 4․Գոռ Մկրտչյան, 13. Ֆելիքս Հայրապետյան, […] ...
15:56 20.09.2024
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցըԵվրամիությունը դիտարկում է նաև Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը, եթե երկիրը չվերադառնա «Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին»։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եվրամիությունը, նախագահների և վարչապետերի ամենաբարձր մակարդակով, մտահոգություն հայտնեց Վրաստանում զարգացող իրադարձությունների հետագծերի վերաբերյալ: Բարեփոխումների փոխարեն, որոնք Վրաստանը կմոտեցնեին Եվրամիությանը, ցավոք, վերջին ամիսներին մի քանի […] ...
15:49 20.09.2024
Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսիցՆորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...