Վրաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրական գործընթացին միջամտելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

Վրաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրական գործընթացին միջամտելու մեջ

12:57 20.09.2024

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Պետդեպարտամենտի պատժամիջոցները միջամտություն են ընտրությունների գործընթացին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն։

«Սեպտեմբերի 16-ին Պետդեպարտամենտի կայքը տեղեկություն է հրապարակել, որ ֆինանսների նախարարությունը, առանց որևէ ապացույցի կամ փաստարկի, մուտքի արտոնագրերի սահմանափակումների տեսքով պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետի և նրա տեղակալի նկատմամբ Կառավարության և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանի պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների համար։
Նախընտրական շրջանում օտար պետության նման գործողությունները ներկայացնում են միջամտություն ընտրական գործընթացին և ընտրողների կամքի վրա ազդելու փորձ են»,- ճեպազրույցում ասել է Միկանաձեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել

15:16 20.09.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել

Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր […] ...

Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

15:12 20.09.2024

Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում հաղթական միավոր է վաստակել ԱՄՆ-ի թիմի համար: Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցապայքարում Լեյներ Դոմինգեսը, Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքիներ են գրանցել, վճռորոշ պարտիայում 41-ամյա Արոնյանը սև ֆիգուրներով առավելության է հասել Մաքսիմ Լագարդի նկատմամբ: ԱՄՆ-ի հավաքականը 13 […] ...

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա

15:07 20.09.2024

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն, և այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 8,3 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա հաստատել է նաև ՀՀ վարչապետը,  սեպտեմբերի 18-ին հայտարարելով, որ Հայաստանը […] ...

SHANTNEWS

15:00 20.09.2024

SHANTNEWS

Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ

14:55 20.09.2024

Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ

Բուդապեշտում կայացել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 100-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է նախորդ 100 տարվա (1924-2024) լավագույն թիմ: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ԽՍՀՄ-ի հավաքականը գերիշխող է եղել շախմատում, բայց ժյուրին որոշել է լավագույնին ընտրել այժմ գոյություն ունեցող երկրներից և Հայաստանը շրջանցել է Չինաստանին: Հայաստանի հավաքականը կարճ ժամանակահատվածում (2006-2012) երեք […] ...

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով

14:50 20.09.2024

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է: ...

BACK_TO_TOP