Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվում» նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվում» նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել

13:03 20.09.2024

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում նորամուտի խաղում փոխարինման դուրս գալուց երկու րոպե անց գոլային փոխանցում է կատարել։
23-ամյա ֆուտբոլիստը մերձմոսկովյան «Խիմկիի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղի 48-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Թիմուր Սուլեյմանովին:

67-րդ րոպեին էլ «Լոկոմոտիվի» կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: «Լոկոմոտիվը» հաղթել է 5-1 հաշվով:

Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրին դիմելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

15:42 20.09.2024

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրին դիմելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում արդեն 30 տարի իրականացնում է Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրը: Դրա հաղթողները` 9-12-րդ դասարանցիները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում: 2025-2026 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել […] ...

Չեմպիոնների լիգայի առաջատարները 1-ին փուլից հետո

15:34 20.09.2024

Չեմպիոնների լիգայի առաջատարները 1-ին փուլից հետո

Չեմպիոնների լիգայում ավարտվեց 1-ին տուրը: 36 թիմեր 1-ական խաղ են անցկացրել: 15 թիմ 3-ական միավոր ունի, թիմերը դասավորվել են ըստ խփած ու բաց թողած գոլերի: Առաջատարը «Բավարիան» է, որը 9-2 հաշվով հաղթել է Զագրեբի «Դինամոյին»: 4 գնդակի առավելությամբ հաղթած «Սելթիկը» ու «Բայերը» կիսում են 2-3 տեղերը: Անմիջապես 1/8 եզրափակչի ուղեգիր տվող լավագույն ութնյակում են նաև՝ […] ...

Բացահայտվել է շուրջ 31 կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

15:26 20.09.2024

Բացահայտվել է շուրջ 31 կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ: Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ […] ...

Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով

15:20 20.09.2024

Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը: Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել

15:16 20.09.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել

Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր […] ...

Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

15:12 20.09.2024

Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում հաղթական միավոր է վաստակել ԱՄՆ-ի թիմի համար: Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցապայքարում Լեյներ Դոմինգեսը, Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքիներ են գրանցել, վճռորոշ պարտիայում 41-ամյա Արոնյանը սև ֆիգուրներով առավելության է հասել Մաքսիմ Լագարդի նկատմամբ: ԱՄՆ-ի հավաքականը 13 […] ...

BACK_TO_TOP