Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները

12:06 20.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ու հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել «Google» ընկերության հետ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով ԿԳՄՍՆ ներգրավվածությունը Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ ծրագրում, ինչպես նաև կրթական գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակների բարեփոխումների ակտիվ փուլում է, որի շրջանակում մեծ տեղ է հատկացվում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային գրագիտության զարգացմանն ու կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրմանը: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների ապահովման, կրթական համակարգի թվայնացման զարգացման քաղաքականություն, և այս համատեքստում «Google» ընկերության հետ համագործակցությունն առանցքային նշանակություն կարող է ունենալ:

«Google» ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ իրենք մի շարք ծրագրեր և հարթակներ ունեն, որոնք օգնում են ուսուցիչներին, աշակերտներին և ադմինիստրատիվ աշխատողներին արդյունավետ կազմակերպել կրթական գործընթացը, ինչպես նաև առցանց դասընթացներ, խորհրդակցություններ և հանդիպումներ: Այս համատեքստում կողմերը կարևորել են նաև անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակը:

«Google» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության կրթության ներդրման միջոցներին: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը, որն ընդգրկում է շուրջ 500 աշակերտ ողջ Հայաստանից։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին՝ «Google» ընկերության ներկայացուցիչ Օլգա Սկորոխոդովան խոսել է «Google Arts and Culture» հարթակի մասին, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմությանը, արվեստին, մշակութային արժեքներին, ինչպես նաև հայկական մշակույթի տարբեր տարրերին՝ սկսած խաչքարերից և միջնադարյան ճարտարապետությունից մինչև ժամանակակից արվեստ։

Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև ամպային հուսալի պահոց ունենալուն վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարներին:

Ընկերության ներկայացուցիչները նշել են՝ Google-ի կողմից տրամադրվող բազմաթիվ գործիքներ և ծառայություններ հասանելի են նաև հայերեն, ինչը նպաստում է հայախոս օգտագործողների համար ավելի հարմարավետ և արդյունավետ օգտագործման միջավայրի ստեղծմանը։ Նրանք նշել են՝ ջանքեր են ներդնում համակարգի շարունակական լավարկման ու կատարելագործման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճերից, որը հանգեցրել է 15 մարդու մահվան: Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյուն է» […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

22:56 25.11.2024

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը։ «Փոխեցին քվեարկության համակարգը՝ 5 ֆուտբոլիստի փոխարեն ընտրում են 10-ի։ Տարօրինակ է, որ Հնդկաստանի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրի լրագրողները չեն քվեարկում, իսկ մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրներից քվեարկում են։ Առանց Նամիբիայի, Ուգանդայի, Ալբանիայի և Ֆինլանդիայի քվեարկության, Վինիսիուսը կնվաճեր «Ոսկե գնդակը»: Մարդիկ, որոնց ոչ […] ...

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

22:48 25.11.2024

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

Թուրքիայի արևմտյան Ալիագա քաղաքի Tüpraş նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ձեռնարկության նավթի ջեռուցման վառարանում և հանգեցրել է հրդեհի, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Հրդեհի վայր են ուղարկվել քաղաքի և Իզմիր նահանգի հրշեջ ստորաբաժանումները, […] ...

BACK_TO_TOP