Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության խորացման հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության խորացման հնարավորությունը

11:55 20.09.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։
Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրման կարևորությունը:
Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքի վերանորոգմանը ԵՄ աջակցության համար, հույս հայտնել, որ այս ուղղությամբ գործակցությունը կլինի շարունակական:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձ է կատարել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսությանը: Կողմերն արձանագրել են այս ուղղությամբ նախատեսվող գործողությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ԵՄ բյուջետային աջակցությանը, ինչպես նաև Էլեկտրոնային արդարադատության «e-justice» միասնական համակարգի մշակման աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ու Վասիլիս Մարագոսը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

14:44 20.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել երեք հազար բանտարկյալի, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը: Այաթոլա Ալի Խամենեին Դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալի պատիժը: Ըստ այդմ՝ 59 մարդու […] ...

«Բարսելոնան» պարտվել է «Մոնակոյին»․ Չեմպիոնների լիգայի առաջին փուլի արդյունքները

14:38 20.09.2024

«Բարսելոնան» պարտվել է «Մոնակոյին»․ Չեմպիոնների լիգայի առաջին փուլի արդյունքները

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ավարտվեց հիմնական փուլի առաջին տուրը: Կատալոնական «Բարսելոնան» գլխավոր եվրագավաթի հիմնական փուլը սկսեց պարտությամբ: Իսպանիայի փոխչեմպիոնը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյին»: 10-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան վերջին հույսի խախտում թույլ տվեց Տակումի Մինամինոյի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից: 6 րոպե անց «Մոնակոն» բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Մագնես Ակլիուշը: 28-րդ […] ...

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

14:34 20.09.2024

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […] ...

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

14:27 20.09.2024

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։ Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

14:20 20.09.2024

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ...

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

14:08 20.09.2024

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»: ...

BACK_TO_TOP