Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:25 20.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

«ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 43-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 318-րդ հոդվածի 1-ին մասի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում Սևանի քննչական բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպման նպատակները, ինչպես նաև՝ խմբի կազմակերպիչների և անդամներից մի քանիսի ինքնությունը:

Մասնավորապես՝ ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, համաձայնության գալով, մտադրվել են խմբի կազմում իրականացնել Սևան քաղաքի վերոհիշյալ բնակիչներին պատկանող բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որն իրագործելու համար ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ կայուն խումբ՝ դրա կազմում ընդգրկելով նաև այլ անձանց:

Հանցավոր խմբի կազմակերպիչները, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, պայմաններ են ստեղծել, մանրամասն պլանավորել են իրենց գործողությունները. օրեր առաջ կատարել են տուժողների բնակարանի ու հարակից տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում մշակել են նշված տարածքի անցուդարձը հսկելու և իրենց քողարկելու, հանցանքը կատարելու համար բնակարան ապօրինի մուտք գործելու և այնտեղից հեռանալու հնարավոր աննկատ ուղիների վերաբերյալ ծրագրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակությունը, քանի որ հանցագործության նախապատրաստության ընթացքում բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խմբի անդամներից երկուսը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննության ընթացքում բնակարաններում և ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ՝ օդաճնշիչ ատրճանակ, դանակ, խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև հայտնաբերվել է Սևան քաղաքի քարտեզը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

14:34 20.09.2024

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […] ...

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

14:27 20.09.2024

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։ Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

14:20 20.09.2024

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ...

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

14:14 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վահան բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի (Արցախի փողոց) գազասպառողների գազամատակարարումը։ ...

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

14:08 20.09.2024

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»: ...

Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

14:03 20.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։ Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իր ելույթի ժամանակ […] ...

BACK_TO_TOP