Լիբանանում նոր պայթյունների վախից սկսել են անջատել հեռախոսները. The New York Times – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Լիբանանում նոր պայթյունների վախից սկսել են անջատել հեռախոսները. The New York Times

11:10 20.09.2024

Լիբանանի բնակիչները պայթյունների երկրորդ ալիքից հետո անջատում են հեռախոսներն ու այլ սարքերը՝ վախենալով նոր պայթյուններից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ հրատարակության՝ լիբանանցիներն անջատել են նաեւ ինվերտորներն ու արեւային մարտկոցները։ Այժմ երկրի բնակիչները «կասկածում են նույնիսկ մանկական մոնիտորներին, հեռուստացույցներին և նոթբուքերին»։

Ինչպես նշում է թերթը, փեյջերի պայթյունները լիբանանցիների առօրյան վերածել են «խուճապի և բռնության տեսարանների»։ Այս հարձակումները լրջորեն խաթարել են առողջապահական համակարգը՝ հիվանդանոցները լցված են տուժածներով:

Միաժամանակ, հրապարակումը պարզաբանում է, որ Իսրայելն ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է հատկացնում շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ պատերազմին՝ Գազայի հատվածի հակամարտությունից իր ուշադրությունը տեղափոխելով այս ուղղությամբ։ Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը 15 տարի ծրագրում էր լիբանանյան տարածքում փեյջերների պայթեցման գործողություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

14:34 20.09.2024

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […] ...

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

14:27 20.09.2024

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։ Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

14:20 20.09.2024

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ...

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

14:14 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վահան բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի (Արցախի փողոց) գազասպառողների գազամատակարարումը։ ...

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

14:08 20.09.2024

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»: ...

Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

14:03 20.09.2024

Գնել Սանոսյանը մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրով պանելային քննարկմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։ Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իր ելույթի ժամանակ […] ...

BACK_TO_TOP