Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+16.09 oC

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

10:10 20.09.2024

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, ծնված 1982 թ. և Հ․ Հ․ Բ․, ծնված 1984 թ.) կողաշրջվել է․ վարորդներն արգելափակվել են սրահում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

12:47 20.09.2024

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 18-20-ը Սերբիայի Հանրապետությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող՝ «Քրեական բռնագանձման լրացուցիչ գործիքների ներդրում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազի տեղակալը ելույթի ընթացքում ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել վերոնշյալ ոլորտում պետությունների միջև համագործակցության կարևորությունը, […] ...

Կանանց Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը․ շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

12:37 20.09.2024

Կանանց Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը․ շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում 3,5-0,5 հաշվով հաղթել է Մոնղոլիայի թիմին: Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը սպիտակ ֆգուրներով, Աննա Սարգսյանը` սևերով, հաղթանակներ են տարել, իսկ Մարիամ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի է գրանցել: Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը 13 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մեր հավաքականը 5-րդն […] ...

Մահացել է Արտաշես Գեղամյանը

12:32 20.09.2024

Մահացել է Արտաշես Գեղամյանը

74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա  եղել է ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։ 1997թ. հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: 1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու: Արտաշես Գեղամյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական […] ...

Բուլղարիան հերքել է իր մասնակցությունը Լիբանանում պայթած փեյջերների մատակարարման մեջ

12:22 20.09.2024

Բուլղարիան հերքել է իր մասնակցությունը Լիբանանում պայթած փեյջերների մատակարարման մեջ

Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Լիբանանում պայթած փեյջերները չեն արտահանվել, ներկրվել կամ արտադրվել Բուլղարիայում, հաղորդում է Բուլղարիայի հեռագրական գործակալությունը (BTA): Ավելի վաղ հունգարական Telex պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Լիբանանում պայթած փեյջերների խմբաքանակի առաքումն իրականացրել են բուլղարական Norta Global Ltd.-ն և հունգարական BAC Consulting Kft-ը։ Բուլղարիայի ազգային անվտանգության պետական ​​գործակալությունը հերքել […] ...

Ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը. Ինձագի

12:12 20.09.2024

Ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը. Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ գրանցած ոչ-ոքին: «Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Իմ ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ ես խնդրել էի: Մենք գիտենք, թե ինչի է ընդունակ «Մանչեսթեր Սիթին», այդ պատճառով էլ տրամադրվեցինք մինչև վերջ: «Ինտերը» նաև պահեր ստեղծեց: Դարմիանը չհարվածեց […] ...

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները

12:06 20.09.2024

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ու հանրակրթության և արտադպրոցական […] ...

BACK_TO_TOP