Մրցաշրջանի մեկնարկում մի քիչ նյարդեր ու անհանգստություններ կային. Սպերցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+17.09 oC

Մրցաշրջանի մեկնարկում մի քիչ նյարդեր ու անհանգստություններ կային. Սպերցյան

19:40 20.09.2024

Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է մրցաշրջանի մեկնարկում ոչ արդյունավետ խաղ ցուցադրելու մասին:

«Իհարկե, անհանգստացնող էր։ Բայց ես հասկանում եմ, որ կարիերայի նման հատված շատ ֆուտբոլիստների մոտ է լինում։ Հետևաբար նորմալ վերաբերվեցի, մի քիչ նյարդեր ու անհանգստություններ կային։

Ես արդեն սովոր եմ տրանսֆերային ասեկոսեներին: Կա գործակալ, կա ակումբ, եթե հստակ առաջարկներ են լինում, ինձ ասում են այդ մասին: Խոսակցություններ միշտ կլինեն ոչ միայն իմ, այլև բոլոր ֆուտբոլիստների վերաբերյալ»,- 24-ամյա Սպերցյանի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատվեյ Սաֆոնովը դարձել է ՊՍԺ-ի 512-րդ դարպասապահը

21:06 20.09.2024

Մատվեյ Սաֆոնովը դարձել է ՊՍԺ-ի 512-րդ դարպասապահը

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի 512-րդ դարպասապահը, որը դաշտ է դուրս եկել պաշտոնական խաղում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում իր նորամուտն էր նշել փարիզյան ակումբի կազմում: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության էր հասել նվազագույն հաշվով: ...

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած

21:00 20.09.2024

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում […] ...

Մասկն ու Արգենտինայի նախագահը կանցկացնեն տարվա երրորդ հանդիպումը

20:50 20.09.2024

Մասկն ու Արգենտինայի նախագահը կանցկացնեն տարվա երրորդ հանդիպումը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին և այս տարի երրորդ անգամ կհանդիպի ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ «Երկուշաբթի նա կդիմի ներդրողներին և կմասնակցի Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացմանը և կհնչեցնի զանգը, որը նշանավորում է առևտրի սկիզբը։ Նախագահը […] ...

Հոլանդի և Աչերբիի զավեշտալի զրույցը հայտնվել է համացանցում

20:40 20.09.2024

Հոլանդի և Աչերբիի զավեշտալի զրույցը հայտնվել է համացանցում

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղից հետո զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Հյուրերի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մոտեցել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և առաջարկել է փոխանակվել խաղաշապիկներով: Հոլանդը համաձայնվել է, սակայն վերջին պահին 36-ամյա Աչերբին միանգամից 2 խաղաշապիկ է պահանջել: Նման զանկությունը զարմացրել է նորվեգացուն, որն էլ սկսել է կատակել Աչերբիի […] ...

Իրանը խոստացել է Իսրայելին արագ պատասխան տալ Իսմայիլ Հանիեի վրա հարձակման համար

20:32 20.09.2024

Իրանը խոստացել է Իսրայելին արագ պատասխան տալ Իսմայիլ Հանիեի վրա հարձակման համար

Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեի վրա հարձակումն անպատասխան չի մնա, և դա տեղի կունենա շուտով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Գոլպայեգանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։ «Ակնկալվում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի այս քայլին շուտով պատասխան կտրվի»,- ասել է նա։ Մինչ այս Իսլամական […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

20:22 20.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել […] ...

BACK_TO_TOP