Ֆուտբոլի ապագան Սաուդյան Արաբիայում է. Ռակիտիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+19.09 oC

Ֆուտբոլի ապագան Սաուդյան Արաբիայում է. Ռակիտիչ

11:30 20.09.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կարող է մրցակցել եվրոպական թոփ լիգաների հետ:

«Երբ ես խաղում էի Պրո լիգայում, ամեն ինչ հիանալի էր: Վստահ եմ, որ ֆուտբոլի ապագան այնտեղ է: Տեղական առաջնությունը դեռ չի հասել Պրեմիեր լիգայի, Լա լիգայի կամ Բունդեսլիգայի մակարդակին, սակայն այդ ուղղությամբ առաջին քայլեր արդեն արվում են»,-36-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Kicker-ը:

Ռակիտիչն անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Ալ Շաբաբի» կազմում, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Հայդուկ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

14:44 20.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել երեք հազար բանտարկյալի, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը: Այաթոլա Ալի Խամենեին Դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալի պատիժը: Ըստ այդմ՝ 59 մարդու […] ...

«Բարսելոնան» պարտվել է «Մոնակոյին»․ Չեմպիոնների լիգայի առաջին փուլի արդյունքները

14:38 20.09.2024

«Բարսելոնան» պարտվել է «Մոնակոյին»․ Չեմպիոնների լիգայի առաջին փուլի արդյունքները

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ավարտվեց հիմնական փուլի առաջին տուրը: Կատալոնական «Բարսելոնան» գլխավոր եվրագավաթի հիմնական փուլը սկսեց պարտությամբ: Իսպանիայի փոխչեմպիոնը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյին»: 10-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան վերջին հույսի խախտում թույլ տվեց Տակումի Մինամինոյի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից: 6 րոպե անց «Մոնակոն» բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Մագնես Ակլիուշը: 28-րդ […] ...

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

14:34 20.09.2024

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […] ...

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

14:27 20.09.2024

Կարեն Կարապետյանը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։ Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

14:20 20.09.2024

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ...

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

14:08 20.09.2024

Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»: ...

BACK_TO_TOP