Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
-0.91 oC

Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում:

Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին:

«Մեր անվտանգային միակ ճանապահը, միանշանակ, Արևմուտքն է: Արևմուտքն է մեզ օգնում: Շատ անգամ մարդիկ ասում են, թե որտե՞ղ է այդ օգնությունը ֆինանսական, տեխնիկական, քաղաքական աջակցությունից բացի: Բայց, կներեք ինձ, Ադրբեջանը ինչո՞ւ չի կարող հարձակվել մեզ վրա․ միայն մի պատճառով, որ Եվրոպայի անզեն դիտորդները կանգնած են մեր սամաններում»,-ասել է քաղաքագետը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա

00:00 10.11.2024

«Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա

D23 Brasil փառատոնում Disney կինոստուդիան և 20th Century Animation անիմացիոն ստուդիան հայտարարել են «Սառցե դարաշրջան» ֆրանշիզայի վեցերորդ մասի թողարկման մասին: Ըստ Deadline-ի, հայտնի մուլտֆիլմի շարունակության վրա աշխատանքն արդեն ընթանում է։ Դերասաններ Ռեյ Ռոմանոն, ով հնչյունավորել է Մենիին, Ջոն Լեգուզամոն (Սիդ), Քուին Լատիֆան (Էլի) կվերադառնան իրենց դերերին։ Առաջին «Սառցե դարաշրջանը», որը պատմում է մամոնտի, համրուկի, վագրի […] ...

The Hill. Թրամփը նախատեսում է թուլացնել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև կապերը

23:52 09.11.2024

The Hill. Թրամփը նախատեսում է թուլացնել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև կապերը

Դոնալդ Թրամփը նախատեսում է օգտագործել իր սովորական մարտավարությունը իր նոր նախագահական ժամկետում՝ սպառնալիքները զուգակցելով բարեկամական մոտեցման հետ՝ թուլացնելու կապերը Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև, գրում է The Hill-ը՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության փորձագետների կարծիքը։ Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի հակամարտությունն ամրապնդել է Պեկինի, Մոսկվայի, Նյու Դելիի և Փհենյանի հարաբերությունները։ Ռուսաստանը շահութաբեր տնտեսական, ռազմական և քաղաքական համագործակցություն […] ...

Իսրայելը հերքում է Գազայում սովի հավանականությունը

23:44 09.11.2024

Իսրայելը հերքում է Գազայում սովի հավանականությունը

Սովի մոնիտորինգի անկախ կոմիտեն հայտնել է, որ Գազայի հյուսիսում գտնվող որոշ հատվածներում մոտալուտ սովի մեծ հավանականություն կա, և պատերազմող կողմերից անհապաղ գործողություններ են պահանջվում աղետալի իրավիճակը մեղմելու համար: Իսրայելը մերժում է պարենային անվտանգության համաշխարհային փորձագետների խմբի նախազգուշացումը հյուսիսային Գազայի հատվածում սովի մասին, որտեղ նա պատերազմում է ՀԱՄԱՍ-ի դեմ։ Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են […] ...

Մեծ Բրիտանիան Թրամփի պատճառով ծրագրում է մեծացնել պաշտպանական ծախսերը. Telegraph

23:36 09.11.2024

Մեծ Բրիտանիան Թրամփի պատճառով ծրագրում է մեծացնել պաշտպանական ծախսերը. Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է հայտարարել, որ ծրագրում է 2025 թվականի գարնանը թագավորության պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի։ Ինչպես գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի, Լեյբորիստական կուսակցության և ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրները, Սթարմերը նման հայտարարություն կանի հունվարին Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Հրատարակությունը պաշտպանական ծախսերի ավելացումն անվանում է «խաղաղության ժեստ», որը կօգնի լավ […] ...

Նիգերիայում 70 ահաբեկիչ է ոչնչացվել

23:28 09.11.2024

Նիգերիայում 70 ահաբեկիչ է ոչնչացվել

Նիգերիայի ռազմաօդային ուժերը գործողություն են իրականացրել երկրի հյուսիս-արևելքում՝ մեկ օրում ոչնչացնելով արմատական ​​խմբավորումների ավելի քան 70 գրոհայինի։ Այս մասին Աբուջայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Նիգերիայի պաշտպանության նախարարության ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն, գեներալ-մայոր Էդվարդ Բուբան։ «Հարվածները հասցվել են ահաբեկիչների դիրքերին Բորնո նահանգի Կվալարամ և Արաինա Սիկի կղզիներում։ Նիգերիայի զինված ուժերի՝ գրոհայիններին ոչնչացնելու ջանքերն արդյունք են տալիս»,-ասել […] ...

Daily Mail. Օբամայի ընտանիքը կվերանա ԱՄՆ քաղաքական ասպարեզից Թրամփի հաղթանակից հետո

23:20 09.11.2024

Daily Mail. Օբամայի ընտանիքը կվերանա ԱՄՆ քաղաքական ասպարեզից Թրամփի հաղթանակից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, փաստացի կվերանան քաղաքական ասպարեզից այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթեց հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Օբամայի կենսագիր Դեյվիդ Գարոուին։ Նրա կարծիքով՝ դրանից հետո ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքը հայտնիների հետ ժամանակ կանցկացնի Մարթաս Վայնյարդ կղզում։ Կենսագիրը պնդում է, որ Օբաման շատ է անհանգստացած […] ...

BACK_TO_TOP