22:57 14.09.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։
Հանրապետության վարչապետը և Փարիզի քաղաքապետն ընդգծել են գործընկեր մայրաքաղաքների միջեւ զարգացող ու ամրապնդվող համագործակցության կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական կլինի, ինչն անպայման կտա իր պտուղները։ «Հայաստանի նոր ղեկավարությունը նպատակադրված է ոչ միայն պահպանել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլեւ նոր շունչ ու դինամիկա հաղորդել երկկողմ համագործակցության օրակարգին»,– ասել է վարչապետը՝ կարևորելով Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջեւ օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, որում մեծ է տիկին Իդալգոյի անձնական ներդրումը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ տեղյակ է երկու քաղաքապետարանների միջեւ գրեթե ամենօրյա կապի, ինչպես նաեւ Երեւանի հետ լավագույն փորձը կիսելու Փարիզի պատրաստակամության մասին։ Վարչապետի խոսքով՝ աշխարհի ամենալավ կառավարվող քաղաքներից մեկի՝ Փարիզի փորձը արժեքավոր է բոլոր բնագավառներում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանի նոր քաղաքապետի հետ կառուցողական երկխոսություն կհաստատվի եւ համագործակցության կոնկրետ արդյունքներ կարձանագրվեն։ Նշելով, որ այս տարի տոնելու ենք մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը՝ վարչապետը վերահաստատել է Անն Իդալգոյին Հայաստան այցելելու հրավերը՝ լինի դա Երեւանի 2800-ամյակի միջոցառումներին, թե իրեն հարմար մեկ այլ առիթով։
Անն Իդալգոն եւս կարեւորել է հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացումն ու խորացումը եւ դրվատանքով խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել եւ զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաեւ հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` վարչապետին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումո»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության եւս մի կամուրջ։ Անն Իդալգոն տեղեկացրել է ստարտ-ափերին Փարիզի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրերի մասին եւ պատրաստակամություն հայտնել այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երեւանի քաղաքապետարանի հետ: «Երեւանը հատուկ տեղի ունի փարիզեցիների սրտում, եւ մենք շահագրգռված ենք էլ ավելի ամրացնել Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերը»,- ասել է Անն Իդալգոն:
Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ Փաշինյան, ուրախությամբ եմ ողջունում Ձեզ եւ տեսնում, որ ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ծանոթ դեմքեր կան այստեղ: Շատ ուրախ եմ հյուրընկալելու Ձեզ եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ արձագանքեցիք հրավերին: Անկեղծորեն ուրախ եմ, որ Փարիզի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը խորն է: Մենք ունենք ընդհանուր անցյալ եւ ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետեւելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար եւ իր ապագայի համար, եւ խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երեւան բերեց եւ խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը: Այսօր մեզ միավորում է երիտասարդությունը, ընդամենը մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Ձեր երկիրը ներշնչեց մեզ: Դա հնարավորություն կտա հազարավոր փարիզեցիների պատրաստվել թվային ստեղծագործության մեջ` բարության, հարգանքի եւ վստահության մթնոլորտում: Մենք շատ աշխատեցինք եւ ընտրել ենք Փարիզի մի գեղեցիկ մշակութային հաստատություն, որի տնօրենին, ինչպես նաեւ Մարի Լու եւ Բեկոր Փափազյաններին, ցանկանում եմ ողջունել, որ ընդունեցին այս մարտահրավերը: Մենք ունենք ներկան ու ապագան միասին կառուցելու մարտահրավեր, պետք է բազմապատկենք ծրագրերը եւ համատեղ կյանքի կոչենք: Գիտեմ, որ մենք ցանկանում ենք կառուցել ավելի ժողովրդավար, ավելի արդար, ավելի նորաստեղծ հասարակություններ: Պարոն վարչապետ, գիտեմ, որ Դուք էլ գիտեք պայքարի գինը։ Եկեք միասին հասնենք մեր նպատակներին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ, հարգելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ հանդես գալ ձեր առաջ Փարիզի քաղաքապետի ներկայությամբ, այս պատմական շենքում: Քանի որ տիկին Իդալգոն իր ելույթում մի քանի անգամ հիշատակեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ես ինձ իրավունք կվերապահեմ մի քանի զուգահեռներ անցկացնել եւ այսօրվա հանդիպումը տեղավորել տեղի ունեցողի համատեքստում: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին: Մեր հանրահավաքները տեղի էին ունենում այդ քանդակի շուրջ, եւ ամեն անգամ օրվա մեջ մի քանի անգամ զգուշացնում էի, որ այս արձանը արվեստի գլուխգործոց է, եւ մեր մեծագույն խնդիրը ոչ միայն իշխանափոխություն անելն է, այլեւ այնպես անել այնպես, որ այդ գլուխգործոցը չվնասվի: Եվ իհարկե, ամեն անգամ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին ելույթ ունենալիս ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ: Եվ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ես ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց միեւնույն ժամանակ ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ տառապանքներ են բերել մարդկանց այդ հեղափոխությունները: Եվ Ֆրանսիական հեղափոխության եւ բոլոր հեղափոխությունների պատմությունը վերհիշելով` շատ հստակ խնդիր ձեւակերպվեց մեր առաջ` անել այնպիսի հեղափոխություն, որը կբերի առաջընթացի, կբերի փոփոխությունների, կբերի նոր հնարավորությունների, որը կբացառի մարդկանց տառապանք բերելու նոր ալիք: Եվ մենք հստակ ձեւակերպեցինք մեր խնդիրը, մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների եւ պարտվածների, այլ սիրո եւ համերաշխության: Եվ մեզ հաջողվեց իրականացնել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, անել հեղափոխություն հանուն քաղաքացիների երջանկության, ազատության ու առանց որեւէ մեկին տառապանք պատճառելու: Ես կարծում եմ, որ այս հեղափոխության գաղափարը եւ այն փաստը, որ Թումո կենտրոն է բացվելու Փարիզում, Մոսկվայում, Լիբանանում, Տիրանայում, Բեռլինում, ցույց է տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը։ Մենք մի երկիր ենք, որ ուզում է եւ կարող է կարեւոր եւ օգտակար մասնակիցը լինել մարդկության եւ քաղաքակրթության առաջընթացի, իր նպաստը բերել մարդկային կյանքն ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի հանդուրժող, ավելի քաղաքակիրթ դարձնելու համար: Եվ մենք քայլում ենք այս ճանապարհով, ամեն օրվա հետ ավելի վստահ ենք քայլում այդ ճանապարհով, եւ, ըստ էության, մենք քայլում ենք»:
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին19:12 25.11.2024
ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։ Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։ Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի […] ...
19:06 25.11.2024
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մինչև նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում, իսկ հետո կմեկնի Մոլդովա, որտեղ երկու ընկերական խաղ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը ներկայացրել է հայտացուցակը: Դարպասապահներ․ Ալինա Պողոսյան` «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ) Լիլիթ Բաբայան ` «Փյունիկ – աղջիկներ» Սվետլանա […] ...
19:00 25.11.2024
Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտելԵրևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: Հարցին՝ թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել […] ...
18:54 25.11.2024
Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավինԿանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը, ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների փոխլրացնող համագործակցությունը: ՆԳ նախարարությունը […] ...
18:45 25.11.2024
Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեումԱրգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղի մեկնարկային 18 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Դի Մարիայի թիմը մրցել է «Էսթրելա Ամադորայի» դեմ։ «Բենֆիկան» տնային մրցավեճում հաղթել է 7-0 հաշվով: «Բենֆիկան» 1/8 եզրափակչում կհանդիպի «Ֆարենսեի» հետ: ...
18:38 25.11.2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝ […] ...