Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+6.09 oC

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:42 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումի հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:

Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:

Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել նաև «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարում

15:45 31.01.2025

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի  հետ բանավեճի հարց այլևս չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։ «Լուկաշենկոյի […] ...

ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի մի քանի թեկնածուների հետ

15:30 31.01.2025

ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի մի քանի թեկնածուների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ «Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք […] ...

Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

15:21 31.01.2025

Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունվարի 29-ին Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Կապան քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։ Արթուր Խուդինյանն անդրադարձել է գրանցված արդյունքներին, բացթողումների վերացման ուղղությամբ տվել հանձնարարականներ։ Քննարկվել են ծառայության կազմակերպման ու անցկացման, կատարողական կարգապահության, քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության և մի շարք այլ հարցեր։ ...

Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար Կոտայքում ձերբակալվել է 48-ամյա տղամարդ

15:13 31.01.2025

Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար Կոտայքում ձերբակալվել է 48-ամյա տղամարդ

Կոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք: Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան: 48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ ...

Կալլասը հայտարարել է Ռաֆահում ԵՄ առաքելության մեկնարկի մասին

15:05 31.01.2025

Կալլասը հայտարարել է Ռաֆահում ԵՄ առաքելության մեկնարկի մասին

Եվրամիությունը ուրբաթ օրը առաքելություն է տեղակայում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։ «Եվրոպան այստեղ է օգնելու նպատակով։ Եվրամիության քաղաքացիական սահմանային առաքելությունն այսօր ուղարկվում է Ռաֆահի անցակետ՝ պաղեստինցիների և իսրայելցիների խնդրանքով: Այն կաջակցի պաղեստինյան սահմանապահ անձնակազմին և թույլ կտա մարդկանց տեղափոխել Գազայից, այդ թվում՝ բժշկական օգնության կարիք ունեցողներին», […] ...

Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում ձերբակալվել է 45-ամյա տղամարդ

14:55 31.01.2025

Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում ձերբակալվել է 45-ամյա տղամարդ

Հունվարի 30-ին Երևանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձևափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա […] ...

BACK_TO_TOP