Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

14:51 19.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում՝ օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացնելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ) կատարումը։

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրինագծերով, ի կատարում վարչապետի հանձնարարականի, միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է օրինագծերի փաթեթը.

«Գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի կատարումը կասեցվում է, և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով հատուկ նախատեսված չէ, որ այն ենթակա է անհապաղ կատարման: Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են այս հնարավորությունից, և չնայած նրանց գործունեությունն ակնհայտորեն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի և առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են և ստանում ինչ-որ ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն: Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներն ուղղելու և օրենքի անվտանգ գործունեության դաշտ վերադառնալու համար»:

Նախագծերով առաջարկվում է լուծել այդ խնդիրը և նախատեսել, որ այդ ոլորտներում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման և հետևաբար, դատարան բողոքարկումը չի տալու տարկետում:

«Խոսքը հետևյալի մասին է: Արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրերի և երկրորդ կետով կազմակերպությունների, շենքերի շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե հրդեհային օրենսդրության խախտումներն անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար», -ասել է Պետրոս Մարտիրոսյանը:

Օրինագծերով առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն, որով սահմանվում է, որ արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ է լինելու չշահագործվող օբյեկտներից բխող հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նախագիծն ուղղակիորեն առնչվում է Կառավարության նախորդ նիստերի ժամանակ հնչեցված այն մտքի հետ, ըստ որի՝ քայլ առ քայլ պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչ այժմ թույլ չեն տվել ապահովել ամբողջական վերահսկողություն՝ պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը ոչ բարեխիղճ գործունեության հետևանքով առաջացած ռիսկերից:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախատեսվող փոփոխություններին բավական երկար են նախապատրաստվում.

«Մենք, ցավոք, ունենում ենք միջադեպեր, պայթյուններ, որոնց մեր առաջին արձագանքը հետևյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք արել, ի՞նչ պիտի անեինք և արե՞լ ենք արդյոք այդ ամեն ինչ: Հետո մենք այդ դեպքի հետևից գնում, տեսնում ենք, համենայն դեպս վերջին երկու դեպքն այդպես էր, որ պետական մարմիններն իրենց գործառույթն իրականացրել են: Եվ դա ինչ-որ առումով դառնում է մեզ համար մխիթարանք, որ մենք օրենքով սահմանված գործառույթներն իրականացրել ենք, բայց պայթյուն է տեղի ունեցել և մարդիկ են տուժել: Այստեղ խնդիրը հետևյալն է, որ մենք կրկին այդ հայեցակարգային խնդրի ոչ ամբողջական լուծման հետ ենք բախվում, երբ մեր մոտեցումն ինչ-որ առումով մի կողմից ֆորմալացված է, երկրորդ կողմից էլ հենված է խելամտության կանխավարկածի վրա: Մեր կանխավարկածն այն է, որ երբ գնում, մարդուն ասում ենք, կոպիտ ասած, ձեռք չտաս՝ կպայթի, ուրեմն մարդը բնականաբար պետք է ձեռք չտա, որովհետև մենք իրեն պաշտոնապես զգուշացրել ենք, որ կպայթի»:

Վարչապետը նշել է, որ բարեփոխումն անելուց վեց ամիս հետո անհրաժեշտ է մոնիթորինգ իրականացնել՝ ոլորտում առաջացած պրակտիկ խնդիրները հասկանալու և լուծելու նպատակով:

«Մենք պետք է բացառենք նույն մարդու կողմից նույն գործողությունը երկուսից ավելի անգամ անելու հնարավորությունը: Դրանից հետո պետք է գան հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն:

Հիմա գնացինք ֆիքսեցինք, պետք է տեղում փակվի, դատարանում կպարզենք: Եթե կպարզվի, որ մենք սխալ ենք փակել՝ մարդկանց կրած վնասն էլի դատական կարգով կհատուցենք: Բայց ավելի լավ է այսպիսի ռիսկ մեզ համար առաջացնենք, քան այնպիսի ռիսկ առաջացնենք, որ մարդիկ կզոհվեն, որովհետև այդ դեպքում ոչ մեկը հասցված վնասն էլ չի կարող կոմպենսացնել: Եվ այս տրամաբանությամբ, կարծում եմ, պետք է գնանք առաջ»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ տեղում ստուգումների արդյունքում 208 բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է, որից 54-ն առհասարակ ապամոնտաժվել է:

«40-ից ավելին արդեն իսկ իրենց խախտումները վերացրել են և աշխատում են: Մնացածի մասով տեսչական մարմինը նոր ինֆորմացիա չունի, որ վերացրել են: Կարող են դեպքեր լինել, երբ ուղղակի չշահագործեն, և տևական ժամանակ մնա բենզալցակայանը, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ: Մենք ասում ենք՝ եթե չես շահագործելու, ապա կոնսերվացրու, եթե չես կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, եթե դրանից հետո էլ չի կոնսերվացվում, պետությունը պատվիրելու է մասնագիտացած կազմակերպությանը, որ գան կոնսերվացնեն»,- նշել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ է հետաքրքրիր: Ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասը հետևյալի մասին է. որ այդտեղ ոչ մի թույլտվություն, ո՛չ նախագիծ, ո՛չ շինթույլտվություն չի եղել, ուղղակի բենզալցակայան է այդտեղ գոյացել, և այս տարիներին հանգիստ աշխատել են: Սա լրիվ ուրիշ ժանր է, որ այսօր էլ կա: Այնպես չէ, որ մենք հայտնաբերել ենք այդ բոլորը: Շատ կարևոր է, որ մենք հետևողական լինենք այս հարցում, որովհետև այստեղ նաև տնտեսական մրցակցության հարց էլ կա»:

Անդրադառնալով Կառավարության ընդունած որոշումների, ծրագրերի, տրված հանձնարարականների կատարմանը՝ վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքական տեքստերի և իրականության հետ կապը:

«Այդ է պետությունը, երբ ի վիճակի է քաղաքական, ամբիոններից ասվող տեքստերի և իրականության կապն ուժեղացնել: Եթե որևէ ծրագիր ինչ-որ պատճառով չի աշխատում, ապա առնվազն այս դահլիճում դա պետք է հնչի կամ զեկուցվի: Դա աննորմալ բան է, հարգելի գործընկերներ, որ իմ կողմից հայտարարված ինչ-որ բան, ինչ-որ ծրագիր, ինչ-որ նախագիծ, երբ ես ասել եմ՝ հունվարի 1-ից աշխատում է, գալիս է մյուս հունվարի 1-ը, մյուս դեկտեմբերը, ինձ փողոցում պատահական մի մարդ, ով այդ թեմայով հետաքրքրված է, ասում է՝ գիտե՞ք, որ դա չի աշխատում: Հետո պարզվում է, որ իրոք չի աշխատում, իսկ ես ինչու՞ չգիտեմ դրա մասին, էլ չեմ ասում՝ իսկ ինչու՞ չի աշխատում: Եթե այս դահլիճում հնչել է դա, ապա բոլորիս պարտականությունն է այս դահլիճում հնչածն իրականություն դարձնել, բոլորիս պարտականությունն է», -շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP