«Մանչեսթեր Սիթին» աստղաբաշխական առաջարկ է պատրաստում Ռոդրիի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

«Մանչեսթեր Սիթին» աստղաբաշխական առաջարկ է պատրաստում Ռոդրիի համար

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:12 18.09.2024

«Մանչեսթեր Սիթին» ջանքեր է գործադրում կիսապաշտպան Ռոդրիին թիմում պահելու համար:

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Անգլիայի չեմպիոնն աստղաբաշխական առաջարկ է պատրաստում՝ 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, որը գործում է մինչև 2027 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի այս քայլը կապված է ֆուտբոլիստի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության հետ: Նշվում է, որ Ռոդրիին գրավում է Մադրիդ տեղափոխվելու տարբերակը ոչ միայն մարզական, այլ նաև՝ անձնական պատճառներով:

Ռոդրին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019-ին «Աթլետիկոյից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է

17:11 19.09.2024

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է

«Comedy Club» ժամանցային շոուն, որը եթերում է արդեն 19 տարի, փակվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ТНТ հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ին: «Հարգելի ընկերներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր նորություն ենք հայտնում, հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է», – ասել է հաղորդավար և շոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ […] ...

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

17:04 19.09.2024

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման […] ...

Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

16:56 19.09.2024

Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

Պորտուգալիայի հյուսիսում և կենտրոնում անտառային հրդեհները շարունակվում են: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնում է հրդեհի 90 ակտիվ օջախի մասին: Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 1000 հրշեջ և 320 միավոր տեխնիկա։ Աղետի հետևանքով ավելի քան 40 տուն է վնասվել։ Օլիվեյրա դե Ազեմեյշի մունիցիպալիտետում հրդեհի դեմ պայքարելու համար 400 հրշեջ է տեղակայվել։ Կոիմբրա շրջանում հրդեհի պատճառով […] ...

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

16:48 19.09.2024

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Սեպտեմբերի 18-ին կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվել են ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները: Համակարգող խորհրդի նիստին ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, […] ...

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:42 19.09.2024

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը […] ...

Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանքը. Գևորգ Պապոյան

16:35 19.09.2024

Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանքը. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանք, մենք առաջիկա տարիներին Հայաստանում կունենանք մինչև 8000 հա ժամանակակից ինտենսիվ այգիներ»,-ասել է Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP