Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+20.09 oC

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

18:39 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին Բրատիսլավայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սլովակյան կողմից՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարեկ Էշտոկը:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

17:27 19.09.2024

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել […] ...

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

17:21 19.09.2024

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, […] ...

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. զգուշացում

17:16 19.09.2024

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. զգուշացում

Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ «Հայտնում ենք , որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն: Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության […] ...

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է

17:11 19.09.2024

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է

«Comedy Club» ժամանցային շոուն, որը եթերում է արդեն 19 տարի, փակվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ТНТ հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ին: «Հարգելի ընկերներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր նորություն ենք հայտնում, հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է», – ասել է հաղորդավար և շոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ […] ...

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

17:04 19.09.2024

«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին կհատկացվի ևս 1 մլրդ 940 մլն դրամ

Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման […] ...

Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

16:56 19.09.2024

Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

Պորտուգալիայի հյուսիսում և կենտրոնում անտառային հրդեհները շարունակվում են: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնում է հրդեհի 90 ակտիվ օջախի մասին: Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 1000 հրշեջ և 320 միավոր տեխնիկա։ Աղետի հետևանքով ավելի քան 40 տուն է վնասվել։ Օլիվեյրա դե Ազեմեյշի մունիցիպալիտետում հրդեհի դեմ պայքարելու համար 400 հրշեջ է տեղակայվել։ Կոիմբրա շրջանում հրդեհի պատճառով […] ...

BACK_TO_TOP