Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+20.09 oC

Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:29 18.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։  Այս մասին վարչապետն ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։

«Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում, օրինակ, դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

15:52 19.09.2024

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես […] ...

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

15:46 19.09.2024

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։ Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է […] ...

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

15:42 19.09.2024

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ […] ...

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

15:36 19.09.2024

Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն […] ...

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

15:30 19.09.2024

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով: Նախարարը ողջունել […] ...

Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

15:24 19.09.2024

Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Wildberries-ը սգո օր է հայտարարել չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում ընկերության գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը։ «Ցավոք, երեկվա ապօրինությունների հետևանքը մեր գրասենյակի անվտանգության աշխատակիցների ընդհատված կյանքը դարձավ: Դա վիշտ է և առանց հայրերի, եղբայրների ու որդիների մնացած ընտանիքներ: Մենք նրանց անպայման աջակցություն կտրամադրենք: Մեկ անգամ չէ, […] ...

BACK_TO_TOP