ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի հետագա գոյության և պետականության համար․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+20.09 oC

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի հետագա գոյության և պետականության համար․ վարչապետ

12:42 18.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչքան ՀԱՊԿ-ում չեն հնչում Հայաստանի հարցերի պատասխանները, այդքան ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից, մեծ է հավանականությունը, որ կանցնի անդառնալիության կետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխությանը։

«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորություններն, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Եվ մենք սառեցրել ենք մեր անդամությունը ՀԱՊԿ-ում»,-ընդգծել է վարչապետը։

Արձագանքելով ՀԱՊԿ-ում քննարկվող այն թեմային, թե արդյոք Հայաստանը մտածում է կամ փորձում է վերադառնալ ՀԱՊԿ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանի հնչեցրած հարցերը ստանան սպառիչ պատասխաններ։

«Մեր այս շեշտադրումներից անցել է ուղիղ երկու տարի, և պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու։ Եթե նույնիսկ ակնհայտ չէ, ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, այդքան ամեն րոպե և ամեն վայրկյանի հետ Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Եվ կա արտահայտություն՝ «точка невозврата» (անդառնալիության կետ-խմբ․) և եթե այն չենք անցել, ապա մեծ է հավանականությունը, որ կանցնենք այդ կետը։ Եվ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,-եզրափակել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

15:12 19.09.2024

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […] ...

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

15:06 19.09.2024

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին: Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։ Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել […] ...

SHANTNEWS

15:00 19.09.2024

SHANTNEWS

Չեմպիոնների լիգայի մասնակից 36 թիմի տրանսֆերային արժեքները

14:56 19.09.2024

Չեմպիոնների լիգայի մասնակից 36 թիմի տրանսֆերային արժեքները

Transfermarkt-ը ներկայացրել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 36 թիմի կազմերի տրանսֆերային արժեքները։ Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»՝ 1,34 միլիարդ եվրո արժեքով։ Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 1,26 միլիարդ եվրո։ Եռյակը եզրափակում է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»՝ 1,17 միլիարդ եվրո։ Մյուս թիմերի կազմերի արժեքը չի հասնում մեկ միլիարդի։ ...

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

14:51 19.09.2024

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում՝ օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ […] ...

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

14:46 19.09.2024

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը: «Մենք ոչ ոքի չենք նեղացնում, մենք պատրաստ ենք համագործակցել Ուկրաինայի հետ նույն սկզբունքներով, ինչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ», – ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը Դոնեցկից երեխաներ […] ...

BACK_TO_TOP