Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+16.09 oC

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

21:55 17.09.2024

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և գերբեռնվածության պատճառով։

«Տասնհինգ երեխա մահացել է տեղում, մնացած քառասունութը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է ևս տասը մարդ, ապա ևս մի քանի տուժած մահացել է հիվանդանոցում՝ զոհերի թիվը հասցնելով 40-ի»,-հայտնել է Նիգերիայի ճանապարհային անվտանգության դաշնային հանձնաժողովի տեղական մասնաճյուղի ղեկավար Կաբիրու Նադաբոն:

Նա ընդգծել է, որ վթարը պետք է ծառայի որպես անզգույշ վարելու հետևանքների սարսափելի օրինակ, ինչպես նաև կոչ է արել վարորդներին պահպանել արագության թույլատրելի շեմը։ Կադունա նահանգի նահանգապետ Ուբա Սանին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ տուժածները կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ճանապարհային անվտանգության հանձնաժողովը միջադեպի հետաքննություն է սկսել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

12:05 19.09.2024

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 6 հանդիպում

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։ Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ՝ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրերի համար։ 24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս […] ...

SHANTNEWS

12:00 19.09.2024

SHANTNEWS

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

11:53 19.09.2024

Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։ «2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե […] ...

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

11:45 19.09.2024

Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել […] ...

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

11:40 19.09.2024

Կարմիր մահիկը Լիբանանում պայթյունների հետևանքով 95 վիրավորներին բուժման կուղարկի Իրան

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը կազմակերպում է կապի միջոցների զանգվածային պայթյունների հետեւանքով 95 տուժածների տեղափոխումը Լիբանանից Իրան՝ բուժման նպատակով։ Այս մասին ասվում է մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ։ Տուժածները կտեղակայվեն Իրանի տարբեր բժշկական հաստատություններում։ «Ստացած վնասվածքների մեծ մասը ձեռքերին և աչքերին են եղել»,-ասվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ։ ...

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

11:30 19.09.2024

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հաղային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ […] ...

BACK_TO_TOP