Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+18.09 oC

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

13:41 16.09.2024

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսից հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, հարգելի’ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Ես տարբեր առիթներով, այդ թվում նաև` այս ամբիոնից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ այդ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը: Ուզում եմ հիմա ուղղակի հավելել, որ այդ հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ: Դա իսկապես ամուր բարեկամությունն է, որը կա մեր ժողովուրդների միջև, պատմականորեն մեր երկրների միջև: Դա այն ամուր գործընկերությունն է, որը կա և, կրկին, ընկերությունն ու գործընկերությունը, բոլոր մակարդակներում՝ երկրի ղեկավարներ, կառավարություններ, առանձին գերատեսչություններ, խորհրդարաններ, բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն: Շատ ուրախ եմ տեսնել, որ այդ օրակարգը գնալով ավելի հարստանում է, և առանձին նոր բաղադրիչներ են ավելանում:

Ուզում էի առանձին նշել, օրինակ՝ տնտեսության և ընդհանրապես Հայաստանի դիմակայունության ուղղությունը: Մենք երեկ, հարգելի՛ գործընկերներ, առիթ ունեցանք այցելել Վեդիի ջրամբար, որի շինարարությունն արդեն ավարտվում է, շուտով կհանձնվի շահագործման: Սա շատ կոնկրետ և շոշափելի օրինակ է Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության, Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության: Բայց սա մեր օրակարգում եղած տարբեր ծրագրերից մեկն է միայն, և հուսանք առաջիկայում նոր այդպիսի դրսևորումներ կտեսնենք:

Ես ուզում եմ նշել ժողովրդավարության և Եվրոպական միության գործընկերության խորացման հարցում Ֆրանսիայի ամուր աջակցությունը: Տեղյակ եք, որ մենք արդեն պաշտոնապես Եվրոպական միության հետ մեկնարկեցինք վիզաների ազատականացման մասին երկխոսությունը: Արդեն եղավ որոշում, և Հայաստանը կստանա աջակցություն խաղաղության գործիքի ներքո: Բոլորդ գիտեք, որ արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մոնիթորինգի է ենթարկում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը: Այս և բազմաթիվ այլ բաներ, որոնց մասին ես հիմա չնշեցի, կամ որոնք դեռ պատրաստվում են: Այս ամենը եղել է նաև Ֆրանսիայի ամուր աջակցությամբ, և կրկին միայն երկկողմ օրակարգով չէ, որ սահմանափակվում է մեր գործընկերությունը:

Մյուս հարցը՝ տարածաշրջանային կայունությունը: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: Կրկին բազմիցս խոսել ենք, տեղյակ եք, որ փոխանցել ենք մեր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է: Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացին Հայաստանին, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ և մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր:

Ամփոփելով կրկին ասեմ, որ մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Համաձայնագիր, որով ըստ էության երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Մի փաստաթուղթ, որը սահմանում էր, ի թիվս այլ բաների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները. դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև:

Իհարկե, մենք անդրադարձել ենք մեր փոխգործակցությանը նաև բազմակողմ տարբեր հարթակներում, որտեղ Ֆրանսիան շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերել. այստեղ ևս օրակարգում անելիքներ կան, և մենք առաջիկայում կտեսնենք այդ գործում դրսևորումները ևս:

Շնորհակալ եմ, թանկագին բարեկամ, այցի համար, մեր ունեցած խոսակցության համար և ընդհանրապես մեր ամուր համագործակցության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.09.2024

SHANTNEWS

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

21:56 18.09.2024

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Քրիստիան Միցկոսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է երկրի բնակիչների հիասթափության մասին՝ եվրաինտեգրման ձգձգված խնդրի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ներկայացնել փաստարկները, ուզում ենք փոխանցել այն հիասթափությունը, որ զգում են Մակեդոնիայի քաղաքացիները, քանի որ դա մեծ է, ես կասեի հսկայական։ Եվրահանձնաժողովի կողմից այս […] ...

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

21:46 18.09.2024

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հեռուստահաղորդման ժամանակ կատակել է գործընկերների հետ: «Golazo» վերլուծական հաղորդման ժամանակ «Լիվերպուլի» նախկին խաղացող, այժմ վերլուծաբան Ջեյմի Քարագերը գործընկերների հետ քննարկել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Նրանց տեսակապով միացել է Բեքհեմը: Այն ընթացքում, երբ փորձագետները ուշադիր լսելիս են եղել Դևիդին, նա անսպասելիորեն հայտնվել է տաղավարում ու վախեցրել հաղորդավարներին: David Beckham, […] ...

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։   ...

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

21:28 18.09.2024

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի […] ...

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

21:18 18.09.2024

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել վաճառել ակումբը: 57-ամյա գործարարն ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ: «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի […] ...

BACK_TO_TOP