10:58 11.10.2017
ՀՀ ՊՆ ծրագրերով այս տարիներին բնակարաններ է ստացել հայկական բանակի սպաների 1700 ընտանիք, սակայն բնակարան ստանալու համար հերթագրված սպաների քանակը շատ է ավելի երկար է։ Այս մասին այսօր հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ խորհրդարանում ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծի լսումների ժամանակ։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ սպաների մի մասն արհեստականորեն վատացրել է իր բնակարանային պայմանները, վաճառել է տունը, չի գրանցել ժառանգությունը և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի կարիք ունի։ Արդյունքում բնակարանի կարիք ունեցող և հերթագրված սպաների ցուցակը երկարել է։
«Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են և մինչև ամսվա վերջ կավարտենք քննարկումները։ Նոյեմբերին լայն հասարակության դատին կներկայացնենք», — նշել է Վիգեն Սարգսյանը։
Նախարարը որոշ մանրամասներ է բացահայտել նոր ծրագրից․ մասնավորապես՝ առաջարկվելու է բացառիկ պայմաններով հիպոտեկային վարկի ծրագիր, որը շատ ավելի ցածր տոկոսադրույք է ենթադրելու, քան բոլոր գործող տարբերակները։ Այս ծրագրից սպան ծառայության ընթացքում կարողանալու է օգտվել միայն մեկ անգամ։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ծրագրում գրանցումից հետո երրորդ տարում սպան արդեն ֆիզիկապես կստանա բնակարան և դրա համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում` որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթացքում, այսինքն՝ ամսական մոտ 60-70 հազար դրամ վճարելով երրորդ տարում կստանա: Ավելին, եթե նա ծառայում է առաջնագծում և այնտեղ բնակարան ունի կամ վարձով է բնակվում, ապա հիպոտեկային վարկով վերցրած բնակարանը կարող է վարձով տալ մեկ ուրիշին ու ստացած գումարով հոգալ իր կարիքները։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին18:40 28.11.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույցՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 20-22-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող Ասիայի փոքր և միջին ձեռնարկությունների մշտադիտարկման նպատակով կազմակերպվող ամենամյա սեմինարին։ Միջոցառման շրջանակում Սևակ Միքայելյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց և մասնակցել «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տնտեսական դիվերսիֆիկացման համար ՓՄՁ ֆինանսավորման նոր ռեժիմ» թեմայով պանելային քննարկմանը, […] ...
18:36 28.11.2024
Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվիԿառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լուսակն, 4-րդ փողոց 33/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում Լուսակն գյուղում կրթահամալիր կկառուցվի: ...
18:29 28.11.2024
Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԳործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...
18:22 28.11.2024
ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. ՊուտինՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...
18:16 28.11.2024
Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումՆոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...
18:10 28.11.2024
Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումըՀելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...