Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Արաղչի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+18.09 oC

Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Արաղչի

12:50 15.09.2024

Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Երեքշաբթի օրը Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:

«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք դեռ չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող իրենց կամքը պարտադրել Իրանին պատժամիջոցներով, ինչպես միջուկային ոլորտում, այնպես էլ այլ հարցերում»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Աբբաս Արաղչին խորհուրդ է տվել արևմտյան երկրներին «փոխել իրենց ճանապարհը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.09.2024

SHANTNEWS

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

21:56 18.09.2024

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հիասթափություն է հայտնել երկրի ձգձգվող եվրաինտեգրման կապակցությամբ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Քրիստիան Միցկոսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է երկրի բնակիչների հիասթափության մասին՝ եվրաինտեգրման ձգձգված խնդրի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ներկայացնել փաստարկները, ուզում ենք փոխանցել այն հիասթափությունը, որ զգում են Մակեդոնիայի քաղաքացիները, քանի որ դա մեծ է, ես կասեի հսկայական։ Եվրահանձնաժողովի կողմից այս […] ...

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

21:46 18.09.2024

Բեքհեմը եթերի ժամանակ վախեցրել է հաղորդավարներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հեռուստահաղորդման ժամանակ կատակել է գործընկերների հետ: «Golazo» վերլուծական հաղորդման ժամանակ «Լիվերպուլի» նախկին խաղացող, այժմ վերլուծաբան Ջեյմի Քարագերը գործընկերների հետ քննարկել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Նրանց տեսակապով միացել է Բեքհեմը: Այն ընթացքում, երբ փորձագետները ուշադիր լսելիս են եղել Դևիդին, նա անսպասելիորեն հայտնվել է տաղավարում ու վախեցրել հաղորդավարներին: David Beckham, […] ...

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։   ...

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

21:28 18.09.2024

Նեթանյահուն իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Լիբանանում տեղի ունեցած դեպքերից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների պայթյուններից հետո առաջին անգամ դիմել է համաքաղաքացիներին՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը երկրի հյուսիսում։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հյուսիսի բնակիչներին անվտանգ կվերադարձնենք իրենց տները: Եվ դա հենց այն է, ինչ մենք կանենք», – ասել է Նեթանյահուն 10 վայրկյան տեւողությամբ ուղերձում, որի տեսանյութը հրապարակել է վարչապետի […] ...

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

21:18 18.09.2024

Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացրել վաճառել ակումբը: 57-ամյա գործարարն ակումբի պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ: «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի […] ...

BACK_TO_TOP