Աշտարակ համայնքի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազիֆիկացվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+20.09 oC

Աշտարակ համայնքի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազիֆիկացվում են

11:36 15.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ 49 մլն 848 հազար դրամի ներդրմամբ՝ կապույտ վառելիքը այս տարի կհասնի Աշտարակ, Բյուրական, Սասունիկ, Ուջան, Ղազարավան բնակավայրերի տասնյակ բնակիչների տներ։

Նշված բնակավայրերում գազիֆիկացման աշխատանքներ են իրականացվել 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրկանացվող ծրագրի արժեքի 45 %-ը կամ 22 մլն 431 հազար դրամը վճարել է Կառավարությունը, իսկ 55 %-ը կամ 27 մլն 417 հազար դրամը Աշտարակի համայնքապետարանի հատկացումն է։

Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ անցկացված են գազատար խողովակները, բնակիչներին գազը հասանելի կլինի տարեվերջին։

Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից օրերս ստուգայցեր են իրականացվել նշված բնակավայրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

18-ամյա Էնդրիկի ռեկորդը «Ռեալում»

20:05 18.09.2024

18-ամյա Էնդրիկի ռեկորդը «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի գերմանական «Շտուտգարտի» դեմ խաղում, հայտնում է Opta-ն: 18-ամյա բրազիլացին հանդիպման ավելացված ժամանակում գրավել է մրցակցի դարպասը և դարձել է «Ռեալի» պատմության մեջ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Ռեալի» նորեկը նման ցուցանիշ է գրանցել 18 տարեկան 54 օրականում և շրջանցել է […] ...

SHANTNEWS

20:00 18.09.2024

SHANTNEWS

Լիբանանում սկսել են պայթել հեռախոսներն ու արևային մարտկոցները

19:55 18.09.2024

Լիբանանում սկսել են պայթել հեռախոսներն ու արևային մարտկոցները

Լիբանանում սկսել են պայթել մատնահետքերի սարքերը, որոշ հեռախոսներ և արևային մարտկոցներ։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Հանրապետության տարբեր մարզերում պայթել են ռադիոներ, հեռախոսներ, ինչպես նաև արևային մարտկոցներով և լիթիում-իոնային մարտկոցներով աշխատող սարքեր։ Սեպտեմբերի 18-ին պեյջերի պայթյունների ձայներ լսվել են Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում։ ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հայտնվել են Բեյրութի հարավում

19:47 18.09.2024

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը հայտնվել են Բեյրութի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հայտնվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային թաղամասերի երկնքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բեյրութի Գուբեյրի արվարձանի քաղաքապետարանի աղբյուրը։ «Անօդաչու սարքերը հետախուզական թռիչքներ են իրականացնում բնակելի թաղամասերի վրայով՝ նախքան հրթիռային հարվածներ հասցնելը»,- ասել է նա։ Ավելի վաղ Դահիյա արվարձանում կրկնակի կիբերհարձակում էր սկսվել շիական «Հեզբոլլահ» խմբավորման կողմից օգտագործվող կապի համակարգի վրա։ […] ...

«Բավարիան» 9 գնդակ է ուղարկել Զագրեբի «Դինամոյի» դարպասը. ՉԼ-ի առաջին տուրի արդյունքները

19:36 18.09.2024

«Բավարիան» 9 գնդակ է ուղարկել Զագրեբի «Դինամոյի» դարպասը. ՉԼ-ի առաջին տուրի արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Միլանը» արդեն երրորդ րոպեին ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչի ջանքերով բացել է հաշիվը, սակայն «Լիվերպուլը» հանդիպման մնացած ժամանակահատվածում ամբողջությամբ տիրել է նախաձեռնությանը և վստահ հաղթանակ տարել։ Մադրիդի Չեմպիոնների լիգայի տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով: Սեփական ստադիոնում «Ռեալը» հաղթել է Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտին»` 3-1 […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի պալատը դեմ է քվեարկել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու արգելքին

19:30 18.09.2024

Շվեյցարիայի խորհրդարանի պալատը դեմ է քվեարկել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու արգելքին

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը (խորհրդարանի փոքր պալատը) դեմ է քվեարկել երկրի զինված ուժերին ՆԱՏՕ-ի զորավարժություններին արգելելուն, որի սցենարը հիմնված է կազմակերպության հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառման վրա։ Այս մասին հայտնում է Կոնֆեդերացիայի խորհրդարանի կայքը։ Փաստաթղթի համաձայն՝ 29 սենատոր մերժել է արգելքը, 12-ը կողմ են եղել, եւս 4-ը ձեռնպահ են մնացել։ Սենատոր Բրուլի Պասկալի կարծիքով՝ նման […] ...

BACK_TO_TOP