ԱՄԷ-ն հրաժարվել է վերսկսել ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու շուրջ բանակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+27.09 oC

ԱՄԷ-ն հրաժարվել է վերսկսել ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու շուրջ բանակցությունները

21:05 14.09.2024

Արաբական Միացյալ Էմիրությունները չեն ակնկալում վերսկսել F-35 կործանիչների գնման շուրջ բանակցությունները՝ անկախ նրանից, թե նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո ով կդառնա ԱՄՆ նախագահ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի կառավարությունում իր աղբյուրին։

Անանուն բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ 2021 թվականին գործարքի կնքմանը խոչընդոտող հանգամանքները մնում են նույնը։ Նա հավելել է, որ ԱՄԷ կառավարությունը դեռ չի նախատեսում շարունակել ԱՄՆ-ի հետ քննարկումները։

«Մեր կարծիքը չի փոխվել, և մենք չենք ակնկալում, որ F-35-ի շուրջ բանակցությունները մոտ ապագայում կվերսկսվեն՝ անկախ ԱՄՆ գալիք ընտրությունների արդյունքներից»,-մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

17:24 18.09.2024

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակում հրաձգության ժամանակ վիրավորված Wildberries-ի անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության աղբյուրը։ «Wildberries» գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։ Իրավապահ մարմինները ևս «ՌԻԱ Նովոստի»ին հաստատել են երկու մարդու մահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ հրաձգություն […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

17:14 18.09.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, […] ...

Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին

16:56 18.09.2024

Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

16:50 18.09.2024

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

16:46 18.09.2024

Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol»-ի դիմաց, բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […] ...

Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

16:40 18.09.2024

Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […] ...

BACK_TO_TOP