Մարին Լը Պենը 10 ամիս ժամանակ է տվել Ֆրանսիայի նոր կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+27.09 oC

Մարին Լը Պենը 10 ամիս ժամանակ է տվել Ֆրանսիայի նոր կառավարությանը

19:43 14.09.2024

«Ազգային հանրահավաք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը կարծում է, որ Ֆրանսիայի նոր կառավարությունը կաշխատի մոտ 10 ամիս, որից հետո երկրին սպասվում են նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին նա հայտարարել է կուսակցական սեմինարի ժամանակ, որոնցից հատվածներ հրապարակել է X-ում:

«Մնացել է 10 ամիս, և ես հավատում եմ, որ այս 10 ամսից հետո՝ գարնանը կամ աշնանը, տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ, հուսանք, որ այս պաշտոնավարման ժամկետը հնարավորինս կարճ կլինի»,- ասել է նա։
Լը Պենը կրկին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Միշել Բարնիեին նոր վարչապետ նշանակելու մասին՝ նշելով, որ իր կուսակցությունն ավելի քիչ ձայն է հավաքել, քան «Ազգային հանրահավաքը»։

Նա նաև ընդգծել է, որ իր կուսակցությունը վաղուց կողմնակից է մեծամասնականից համամասնականի անցմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդները հյուրընկալվել են ՏԿԵ նախարարությունում

17:46 18.09.2024

Երիտասարդները հյուրընկալվել են ՏԿԵ նախարարությունում

50-ից ավելի երիտասարդներ՝ որպես «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցներ, հնարավորություն են ստացել այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը երիտասարդներին ծանոթացրել է նախարարության կառուցվածքին և գործառույթներին։ Նախարարի տեղակալը խոսել է թվային ռեֆորմներից, որոնց միջոցով նախարարությունը փորձում է երիտասարդներին և հասարակաթյանն ավելի մոտ և հասանելի դառնալ։ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել […] ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

17:38 18.09.2024

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 18-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են իրավական ակտերի նախագծերի е-draft հարթակում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՓՄՁ սուբյեկտների մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ […] ...

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր

17:30 18.09.2024

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության […] ...

Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

17:24 18.09.2024

Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակում հրաձգության ժամանակ վիրավորված Wildberries-ի անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության աղբյուրը։ «Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։ Իրավապահ մարմինները ևս «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել են երկու մարդու մահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ հրաձգություն […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

17:14 18.09.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, […] ...

Դե Ռոսին որակազրկվել է

17:06 18.09.2024

Դե Ռոսին որակազրկվել է

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին որակազրկվել է մեկ խաղով, հայտնում է Football Italia-ն։ 41-ամյա մասնագետը չի կարողանա տեխնիկական գոտուց կառավարել Ա սերիայի 5-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ տնային խաղը։ Դե Ռոսին չորրորդ տուրի «Ջենոայի» դեմ խաղում դժգոհել էր գլխավոր մրցավար Անտոնիո Ջիայի կայացրած որոշումից և խաղավերջում պատժվել կարմիր քարտով։ Հռոմեական ակումբը նոր մրցաշրջանում դեռ […] ...

BACK_TO_TOP