Հյուսիսային Կորեան կրկին աղբով օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.21
  • 430.83
WEATHER
+27.09 oC

Հյուսիսային Կորեան կրկին աղբով օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

19:22 14.09.2024

ԿԺԴՀ-ն կրկին աղբով օդապարիկներ է արձակել դեպի Կորեայի Հանրապետություն: Այս մասին զանգվածային փոստով հայտնել են Հարավային Կորեայի մայրաքաղաքի իշխանությունները։

«Հյուսիսային Կորեան կրկին աղբով օդապարիկներ է արձակել դեպի հարավ», -նախազգուշացրել է Սեուլի քաղաքապետարանը: Նրանք խորհուրդ են տվել զգուշանալ ընկած առարկաներից։

Սեպտեմբերի 4-ից հինգ օր անընդմեջ Հյուսիսային Կորեայից աղբով օդապարիկներ են բաց թողնվել։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 12-ի գիշերը կրկին փորձել է արձակել օդապարիկները, սակայն դրանք չեն հատել սահմանը։
Նախկինում Փհենյանը նախազգուշացրել էր, որ անպատասխան չի թողնի հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկներ թողնելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

17:24 18.09.2024

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակում հրաձգության ժամանակ վիրավորված Wildberries-ի անվտանգության երկրորդ աշխատակիցը մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության աղբյուրը։ «Wildberries» գրասենյակի անվտանգության երկրորդ վիրավոր աշխատակիցը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։ Իրավապահ մարմինները ևս «ՌԻԱ Նովոստի»ին հաստատել են երկու մարդու մահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ հրաձգություն […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

17:14 18.09.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, […] ...

Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին

16:56 18.09.2024

Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

16:50 18.09.2024

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

16:46 18.09.2024

Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol»-ի դիմաց, բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […] ...

Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

16:40 18.09.2024

Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […] ...

BACK_TO_TOP