17:28 14.09.2024
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ հղած ուղերձում։
«Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։ Հայաստանի հետ մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն ամրապնդում ենք։ Մենք աջակցում ենք Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ երկրի դիմակայունությունն ապահովելու համար։ Մենք համագործակցում ենք նաև պաշտպանության ոլորտում։ «Ֆրանսիա-Հայաստան» նախաձեռնությամբ մենք պաշտպանում ենք նրանց, որոնք ներգրավված են Հայաստանին աջակցելու գործում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Անդրադառնալով Հայաստան և Մոլդովա կատարելիք այցերին՝ Սեժուրնեն ասել է, որ այցելում է հենց Հայաստան ու Մոլդովա, որովհետև նրանք ընտրել են ժողովրդավարության ու անկախության ուղին, ճանապարհը դեպի Եվրոպա, որոնք բախվում են ապակայունացման փորձերի ու անընդունելի ճնշումների:
Arménie, Grèce et Moldavie. 🇦🇲🇬🇷🇲🇩
3 jours, 3 démocraties européennes proches de la France. ⤵️ pic.twitter.com/nQu9Evjc7L
— Stéphane Séjourné (@steph_sejourne) September 14, 2024
18:57 31.01.2025
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆNature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...
18:41 31.01.2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում էԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և […] ...
18:34 31.01.2025
Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հյուրընկալել են քաղհասարակության ներկայացուցիչներիԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը: Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ […] ...
18:26 31.01.2025
Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ ԳվարդիոլաԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին: «Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող […] ...
18:18 31.01.2025
Երկրների տարածքային ամբողջականությունը չի կարող խոչընդոտ համարվել. վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների ապաշրջափակմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։ «Ասում են (խմբ․ նկատի է առնվում […] ...
18:12 31.01.2025
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա ՂազարյանՍտրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: […] ...