Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքից բնակիչների տարհանման հարցը հետաձգվում է․ խիստ վթարային շենքում անթույլատրելի սեփականաշնորհում է կատարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքից բնակիչների տարհանման հարցը հետաձգվում է․ խիստ վթարային շենքում անթույլատրելի սեփականաշնորհում է կատարվել

01:00 15.09.2018

Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի բնակելի շենքերի պահպանությունը վտանգված է։ Երկու շաբաթ առաջ Հանեսօղլյան 22-ում փլուզվել էր երկրորդ հարկի բնակարանի կտուրը և վնասվել առաջին հարկի բնակարանի առաստաղը: Հերթական փլուզումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը: Վթարային շենքից բնակիչների տարհանման հարցը փլուզումից հետո դարձել էր հրատապ, բայց պատասխանատուները որոշել են գործընթացը հետաձգել , պատճառները փաստաթղթային են:

 

Վթարային շենքում հաճախակի փլուզումների հետևանքով բնակարանների հյուրասենյակները վաղուց չեն օգտագործվում, իսկ սենյակներ ու խոհանոց բնակիչները մտնում են ահ ու դողով: Առաստաղը փլվելուց հետո Գյադուկյանների տան մի սենյակը բաց երկնքի տակ է, հողակույտն էլ` սենյակի մեջտեղում:

Շենքում 18 բնակարանից 9-ի բնակիչներն են մնացել: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած փլուզումից հետո քաղաքի գլխավոր ճարտարապետը բնակիչների անհապաղ տարհանման հարց է դրել, բայց հրատապությունը հետին պլան է մղվել , երբ սկսել են  ուսումնասիրել շենքում ապրող ընտանիքների կարգավիճակներն ու եղած փաստաթղթերը:

«Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել , որ այդ շենքում կան ընտանիքներ, որոնք բնակարանի փոխհատուցում են ստացել, այսինքն` բնակարան ունեն։ Կան նաև ընտանիքներ, որոնք սեփականաշնորհել են բնակարանները, երևի ժամանակին մասնավորեցվել են ու դրա համար սեփականաշնորհել են»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը՝ Հենրիկ Գասպարյանը։

4-րդ` մասնակի 5-րդ աստիճանի վթարայնության շենքում ապրողներից, թե քանիսը բնակարան ունեն, բայց շարունակում են մնալ վթարայինում, գլխավոր ճարտարապետը դեռ չի հստակեցրել: Մյուս խնդիրն էլ այն է, որ խիստ վթարային շենքում բնակարանի սեփականաշնորհում է թույլ տրվել տասը տարի առաջ:

«Սեփականաշնորհումը արել են ապօրինի, հիմա այդ շենքով այլևս ոչ մի ներդրող հետաքրքված չէ, և ոչինչ չի արվում, որ շենքը վերանորոգվի, նորմալ պայմանների բերվի»,- մեր թղթակցին փոխանցել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը։

Սեփականաշնորհումը տեղի է ունեցել 2008թ., որից տեղյակ չի եղել Հենրիկ Գասպարյանը , ով այդ տարիներին ևս քաղաքի գլխավոր ճարտարապետն էր : Ի դեպ, ներկա ապրողները 88-ից հետո են բնակություն հաստատել շենքում ու տվել են բնակության համար օրդեր: Բնակարաններն անթույլատրելի սեփականաշնորհած բնակիչները հիմա հայտնվել են վտանգավոր վիճակում: Տարիների ընթացքում բնակիչներին թույլ չի տրվել տներում թեկուզ մասնակի վերանորոգումներ անել , պատճառն էլ հայտնի է ՝ Հանեսօղլյան 22 շենքը «Կումայրի» արգելոցին է պատկանում:

Շենքի ճակատագիրը նույնքան անորոշ է, որքան շենքի բնակիչների տարհանման հարցը: Փաստաթղթային  ճշտումներ են կատարվում անձնագրային բաժնում ու կադաստրում, որպեսզի պարզեն ընտանիքների կարգավիճակները :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP