ՌԴ փոխվարչապետը Լոռու մարզում ծանոթացել է ջրհեղեղից ավերված երկաթուղու վերականգնման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+25.09 oC

ՌԴ փոխվարչապետը Լոռու մարզում ծանոթացել է ջրհեղեղից ավերված երկաթուղու վերականգնման աշխատանքներին

15:09 14.09.2024

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերի 14-ին այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ից։

Ուղևորության ընթացքում ՌԴ փոխվարչապետին ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները:

Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին:

«Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ: Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։

Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ:

Մայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ  ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում: Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

15:07 18.09.2024

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 1-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշ ժամերի փակ է լինելու

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

15:00 18.09.2024

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:56 18.09.2024

Գևորգ Պապոյանը Սլովակիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը […] ...

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

14:51 18.09.2024

31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

14:46 18.09.2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: ...

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

14:42 18.09.2024

Լեհաստանում ձերբակալել են Ալեքսանդր Ուսիկին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ձերբակալվել է Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում, հայտնում է BAZA-ն: 37-ամյա մարզիկը շտապելիս գերազանցել է մեքենայի արագությունը և հայտնվել է լեհական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հանրահայտ բռնցքամարտիկին ազատ են արձակել, երբ գործին միջամտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը դեկտեմբերի 21-ին տիտղոսային […] ...

BACK_TO_TOP