Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+24.09 oC

Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ

13:14 14.09.2024

Ամերիկայի նախկին առաջնորդ և Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն պետք չէ։

«Ձայն տալով նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, դուք քվեարկում եք Ռուսաստանի հետ պատերազմի օգտին: Արդյո՞ք որևէ մեկը ցանկանում է պատերազմ Ռուսաստանի հետ: Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կգնանք դրան: Բայց ցանկալի է դա թույլ չտալ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում։

Թրամփը հավելել է, որ քվեարկելով Հարիսի օգտին՝ ամերիկացիները կքվեարկեն զորակոչը վերականգնելու օգտին։

«Նա ուզում է զորակոչը ետ բերել, ձեր երեխաներին զորակոչել ու ուղարկել պատերազմի, որը չպետք է լիներ»,- ասել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է լուծել ուկրաինական հակամարտությունը նույնիսկ իր երդմնակալությունից առաջ։ Նա նաև նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես դիմելու է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին՝ բանակցություններ սկսելու կոչով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

13:33 18.09.2024

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 18.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […] ...

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

13:18 18.09.2024

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […] ...

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […] ...

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:   ...

BACK_TO_TOP