էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի թիվն աճում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+24.09 oC

էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի թիվն աճում է

19:48 13.09.2024

Oգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 1498 հայտ (Կոտայք՝ 601, Արարատ՝ 460, Արմավիր՝ 354, Լոռի՝ 83 ):

Հայտերի թվով առաջինն Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Աբովյան, իսկ երրորդը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքը։

Հարթակի միջոցով այս ընթացքում ներկայացվել է շինարարության թույլտվություն ստանալու 376 հայտ։ Ընդ որում, սեպտեմբերի առաջին 12 օրվա ընթացքում ավելի քան կրկնակի շատ հայտեր են ներկայացվել, քան ամբողջ օգոստոսի ընթացքում։ Oգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը Կոտայքի մարզում ներկայացվել է 172 հայտ, Արմավիրում՝ 94, Արարատում՝ 85, իսկ Լոռիում՝ 25։

Շինթույլտվություն ստանալու հայտերի քանակով առաջատարը Կոտայքի մարզի Նաիրի համայնքն է, այնուհետև՝ Արարատի մարզի Մասիս համայնքը, իսկ երրորդը հավասարապես Արմավիրի մարզի Վաղարշապատ և Կոտայքի մարզի Աբովյան համայնքներն են։

Քաղաքաշինության կոմիտեից հիշեցնում են, որ կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու նպատակով յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 16։00-18։00-ն, կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

13:33 18.09.2024

Ուսման հրավեր՝ Ավստրալիայի ազգային համալսարանի քոլեջից. ԿԳՄՍՆ

Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 18.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին […] ...

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

13:18 18.09.2024

ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորության դեպքում Հայաստանը պահը բաց չի թողնի. վարչապետ

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում […] ...

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […] ...

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:   ...

BACK_TO_TOP