ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 09 2024
  • $
    387.61
  • RUBLE
    4.24
  • 431.53
WEATHER
+15.09 oC

ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր

11:40 13.09.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, նշված ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ազգաին օպերատորի՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, հայտնում են ՊԵԿ-ից։

«Հաշվի առնելով, հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգում բիզնեսի համար առաջացող խնդիրները, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ բիզնեսից ստացվող ազդակները՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է քննարկման անցկացումը բիզնեսի ներկայացուցիչների և ազգային օպերատորի հետ։

Քննարկվել են դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերի ապրանքներին փակցնելու, նաև հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելությունն ապահովելու հետ կապված տնտեսվարողների մոտ առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները և մտահոգությունները։

Միաժամանակ, քննարկվել են օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկները, մասնավորապես ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման և հսկիչ նշանի ծածկագրի առավելագույն սակագնի հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին և տեխնիկական լուծումներին։ Կարևորվել են նախատեսվող օրենսդրական փոփոխություններում տնտեսվարողների կողմից ներկայացված կարծիքներն ու դիրքորոշումները։

Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որ բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին և հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաև սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։

Քննարկումները շարունակական բնույթ կկրեն»,-ասված է հաաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

22:15 17.09.2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ ««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ […] ...

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

22:04 17.09.2024

«Մամ, կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել». Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով որդու՝ Վաչեի հետ զրույցից․ «Ասում է -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ […] ...

SHANTNEWS

22:00 17.09.2024

SHANTNEWS

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

21:55 17.09.2024

Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

21:44 17.09.2024

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի խաղաղասիրությունը թուլության հետ չշփոթել

Բելառուսի խաղաղասիրությունը չպետք է շփոթվի թուլության հետ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային միասնության օրվան նվիրված «Եթե մենք միասնական ենք» հայրենասիրական ֆորումում։ «Ես արդեն ասել եմ, որ բելառուսական խաղաղասիրությունը չպետք է շփոթել թուլության հետ, մի կարծեք, թե ես բլեֆ եմ անում կամ չափազանցնում եմ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ Բելառուսը եղել […] ...

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

21:30 17.09.2024

Լիբանանում Իրանի դեսպանը վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում. Tasnim

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի շրջանում, երբ նրա թիկնապահներից մեկին պատկանող փեյջերը պայթել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Լիբանանում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ նշել է, որ Ամանին ստացել է թեթև վնասվածքներ, դեսպանի վիճակը լավ է։ Երեքշաբթի օրը լիբանանյան OTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության […] ...

BACK_TO_TOP