16:00 12.09.2024
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հանցավորության իրավիճակին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացում և՛ ընդդիմության, և՛ կառավարող խմբակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ։ Եվ նրանց պնդումը կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ «Հարցերը, որոնք պատգամավորներն ուղղում էին, ենթադրում եմ՝ հիմնված էին 2023 թվականի մեր տարեկան հաղորդման շրջանակում ներկայացված տվյալների վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունենք նվազում։ Եթե համեմատում ենք մինչև 2022 թվականը, մեր վիճակագրության վարման ձևաչափը տարբերվում է 2022 թվականից հետո վարման կարգից, որովհետև փոխվել է Քրեական դատավարության օրենսգիրքը: Եվ այս պահին արդեն գործող օրենսգրքով մենք նախաձեռնում ենք վարույթ, իսկ վարույթ նախաձեռնելու հիմքերը բավական ցածր են, ինչը նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր դեպքով մենք նախաձեռնում ենք վարույթ»,- նշել է Աննա Վարդապետյանը։
Աննա Վարդապետյանը ներկայացրել է ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18 հազար 818 դեպք, մինչդեռ 2023 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել էր 19 հազար 891 դեպք։ 2023 թվականին առավելապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են արձանագրվել։ Պատկերը չի փոխվել այս կիսամյակի ընթացքում, 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են։ «Եթե հանկարծամահությունները հանենք, 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ ծանր հանցագործությունների թիվը ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց դրան հակառակ՝ 17,8 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Եվ այն ինչ մեզ համար մտահոգիչ է և վերլուծության առարկա կդառնա՝ դա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Թեմայի առնչությամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ և ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։ «Երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը: Այստեղ իրականում ընտրության հարց կա, չեմ կարծում, որ դա շատ պարզ ու միանշանակ հարց է: Հարց է, թե օրինական զենքը որքան հանդուրժելի պետք է լինի մեզ համար»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է քննարկել նաև, թե երկրում զենքով կատարված հանցագործությունների քանի տոկոսն է օրինական զենքով կատարվել, քանիսը` ապօրինի, որը նույնպես հետևություններ անելու հնարավորություն կտա։
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ Գլխավոր դատախազը նշել է, որ այս դեպքերը 2024 թ. 1-ին կիսամյակում նվազել են 29,3 տոկոսով։ «Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման ու քննության որակի փոփոխության արդյունքն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որոնցով շրջանառվում են թմրամիջոցները։ Այս առումով նվազումը ոչ թե ֆորմալ է, այլ լավարկված քննության արդյունք է»,– ասել է Աննա Վարդապետյանը: Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձերին և բացահայտված թմրամիջոցի քանակին և նշել. «Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ է հանցագործությունը բացահայտվում: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված: Կարևոր է նշել, որ 2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»:
Նշվել է նաև, որ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում՝ 23%-ով: Նվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը. եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են այլ տվյալներ ևս: Մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միջազգային զբոսաշրջիկների շրջանում իրականացրել է հարցում, այդ թվում՝ Հայաստանի ներքին անվտանգային միջավայրի հետ կապված: «Զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին: Եվ՛ գյուղերում, և՛ մարզային բնակավայրերում, և՛ Երևանի ծայրամասերում զբոսաշրջիկները հնարավորություն են ունեցել երեկոյան ժամերին, գիշերային ժամերին, ուշ ժամերին ազատորեն զբոսնել, և, ըստ էության, խնդիրներ չեն եղել: Զբոսաշրջիկներն իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերի»,- ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Հրազդան» ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունին: Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե ինչ է արել այս մասով տեսչական մարմինը նախքան պայթյունը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանել է. «Տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում, տարեկան ծրագրով ստուգվում է և ոչ պլանային՝ դիմումների ու բողոքների դեպքում, երբ տնտեսվարողն ուզում է իր կառուցած շինության ավարտական ակտը ստանալ և գործունեություն իրականացնել։ Կոնկրետ այս դեպքում երկու ուսումնասիրություն է տեղի ունեցել: Նշված տնտեսվարողն արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել, և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել: Տնտեսվարողը դիմել է, որ ստանա ավարտական ակտ-եզրակացություն: Գնացել, ուսումնասիրել ենք, արձանագրել ենք մի շարք խախտումներ: Երկու անգամ մերժվել է դրական եզրակացությունը, այսինքն՝ անվտանգային խախտումներ են եղել, և դրանք վերացված չեն եղել»: Ըստ Պետրոս Մարտիրոսյանի՝ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը:
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters09:35 26.11.2024
Al Jazeera. առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքովԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ ըստ տվյալների՝ Գազա քաղաքի հյուսիսային շրջաններում իրականացված գրոհի ժամանակ իսրայելցի զինվորները սպանել են վեց մարդու, եւս մի քանիսին վիրավորել են։ Երեք զոհ և մի քանի վիրավորներ են գրանցվել նաև Շատի փախստականների ճամբարում, որը գտնվում է քաղաքից դուրս, […] ...
09:25 26.11.2024
Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանինՀյուսիսային Կորեայի իշխանությունները, ենթադրաբար, ապամոնտաժում են էլեկտրահաղորդման գծերը (PTL), որոնք տանում են դեպի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող այժմ փակ Կաեսոնգ արդյունաբերական համալիրը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Նրանց տվյալներով՝ կիրակի օրվանից Կորեայի ժողովրդական բանակի զինվորները Կիոնիսոն տրանսպորտային զարկերակի երկայնքով էլեկտրահաղորդման աշտարակների միջեւ գտնվող որոշ հատվածներում էլեկտրահաղորդման գծերն են ապամոնտաժում։ Հարավային Կորեայի […] ...
09:14 26.11.2024
«Ալ Հիլյալի» առաջին պարտությունըՍաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է «Ալ Խալիջին»: Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է և մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին»: ...
09:09 26.11.2024
Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղումՆոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […] ...
09:00 26.11.2024
Կանադան կարող է մեծացնել ռազմական ծախսերը Թրամփի վարչակազմի հետ աշխատելու ընթացքումԿանադայի իշխանությունները պատրաստ են զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի արագ սկսեն համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին այդ ցուցանիշներով՝ աշխատելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ: Այս մասին հայտարարել է հյուսիսամերիկյան երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։ «Ամերիկացիները ցանկանում են, որ մենք արագացնենք, ես պատրաստ եմ արագացնել», -CTV-ն մեջբերում է Բլերի խոսքերը Օտտավայում Կանադայի միջազգային հարաբերությունների […] ...
08:50 26.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-2027Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 80-129 հաշվով պարտվել է Ավստրիայի թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետն ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 22 միավոր։ Ավստրիայի հավաքականը 6 միավորով C խմբի առաջատարն է, Հայաստանը 4 միավորով երկրորդն է։ Խմբում ընդգրկված Ալբանիան ունի […] ...