ՀՀ վարչապետն արձագանքել է Բաքվից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն բոլոր կարևոր կետերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

ՀՀ վարչապետն արձագանքել է Բաքվից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն բոլոր կարևոր կետերը

18:16 11.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ համաձայնեցրել են, 3 հոդված համաձայնեցրել են մասնակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։

Պատգամավորը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը առաջարկ էր ուղարկել Ադրբեջանին խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված երեք կետերը թողնել հետագա բանակցություններին և խաղաղության պայմանագիր ստորագրել արդեն իսկ համաձայնեցված 13 կետերով, իսկ ադրբեջանական կողմն, արձագանքելով այս առաջարկին ասել է, որ չնայած խաղաղության պայմանագրի 80 տոկոսը արդեն իսկ համաձայնեցված է՝ անընդունելի են համարում պայմանագրից չհամաձայնեցված կետերը հեռացնելը։

Մինասյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումն այս հարցում։ Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի վերնագիրը, նախաբանը և 13 հոդված ամբողջությամբ համաձայնեված են։

«Եվս երեք հոդված մասնակի է համաձայնեցված։ Այսինքն՝ հոդվածում կան նախադասություններ, որոնք համաձայնեցված են, կան նախադասություններ, որոնք համաձայնեցված չեն։ Կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ։ Օրինակ՝ ամենասկզբում խաղաղության պայմանագրի երկրորդ, երրորդ խմբագրություններն ունեցել են 18 հոդված։ Այսինքն՝ ինչ-որ հոդվածներ հետո դուրս են եկել։ Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների ապաշրջափակման հոդվածը հանելու մասին։ Հիմա մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, դա կարող ենք ստորագրել»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծում կա համաձայնեցված հոդված, որն ասում է՝ կա մեխանիզմ, որ այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ խորհրդակցությունների մեջ են լինելու, հանձնաժողովի նման մարմին է լինելու, նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրվում:

«Մեր հարցը հետևյալն է՝ իսկ երբ այդ կարևոր հարցերն արտահայտենք, այլևս չեն լինելո՞ւ կարևոր հարցեր։ Այսինքն՝ մենք դրանով կարևոր հարցերի ամբողջ ցանկը սպառելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս։ Եթե նույնիսկ պայմանագիրը 40, 50, 60 հոդված ունենա, այդ պայմանագիրը, միևնույնն է, ինքը բոլոր կարևոր հարցերին պատասխան չի տալու։ Միշտ էլ երկրները շարունակում են իրենց  հարաբերությունների զարգացումը և դրա շուրջ քննարկումները։ Մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, ստորագրենք և գնանք առաջ։ Եթե կանխավարկածը այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի»,- եզրափակել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

BACK_TO_TOP