16:25 11.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, ովքեր բարձրաձայնում են հարկային կարգապահությանն առնչվող խնդիրները, ինչն օգնում է ՊԵԿ-ին բարելավել վարչարարությունը և կենտրոնանալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել բենզա և գազալցակայաններում ՊԵԿ իրականացրած հսկողական գործողությունների և դրանց արդյունքների մասին:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 60 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 68 միլիոն 563 հազար դրամ, օրինակ՝ «Մեգա Թրեյդ» ընկերությանն առաջադրված տուգանքի չափը կազմել է 13 միլիոն 88 հազար դրամ, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն դրամի չափով, իսկ «Արմ Պետրոլ»-ը՝ ընդանուր 11 միլիոն 12 հազար դրամ (ցանկը՝ այստեղ)։ Ավտոգազալցականի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 25 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 23 միլիոն դրամ, օրինակ՝ «Գազ-Պրոպան» ընկերությանն առաջադրվել է 8 մլն 363 հազար դրամի չափով տուգանք (ցանկը՝ այստեղ)։
Ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) չափագրման ուսումնասիրությունների շրջանակում 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին հայտնաբերված պակասորդների գծով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է շուրջ 2․026 միլիարդ տուգանք, օրինակ՝ «Օլիվեստա» ընկերությանն առաջադրվել է ավելի քան 743 մլն դրամի չափով տուգանք, իսկ «Ջի Բի Ար» ընկերությանը՝ ավելի քան 506 մլն դրամ տուգանք (ցանկը՝ այստեղ)։
2023-2024 թվականներին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, վառելիքի ոլորտում (բենզին, դիզել, հեղուկ գազ) գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ, ձեռնարկվել է 41 օպերատիվ հետախուզական միջոցառում, որի արդյունքում 35 հարկ վճարողի վերաբերյալ կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ՝ ավելի քան 6․6 մլրդ դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են 19 քրեական վարույթներ։ Օրինակ՝ «Վ.Ավետիսյան» ՍՊԸ-ի, Ռոբերտ Շահնազարյան Ա/Ձ-ի, «Լիդեր-Օիլ» ՍՊԸ-ի, Դավիթ Բոբոխյան Ա/Ձ-Ի, «Մարնի» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում վնասի չափը կազմել է ավելի քան 1․9 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Գազ-Պրոպան» ՍՊԸ-ի մասով վնասի չափը կազմել է 38․579․746 ՀՀ դրամ (տեղեկանքը՝ այստեղ)։
Ինչ վերաբերում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությանը՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է օրենքի պահանջների խախտման 928 դեպք և առաջադրվել է 313 մլն 600 հազար դրամի չափով տուգանք, օրինակ՝ «Կոկո Բյութի», Քրիստինե Հակոբյան, Մարտին Խաչատրյան, Արտակ Խաչատրյան, Շահեն Առաքելյան, Տիգրան Սարգսյան ընկերություններից յուրաքանչյուրին առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք (ցանկը՝ այստեղ)։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-օգոտոս ամիսների ընթացքում իրականացվել է 469.6 մլն գործարք` 8 տրլն 577.8 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.2 մլն գործարքով կամ 11.7%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 113.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 438.4 մլն գործարք` 1 տրլն 835.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 40.8 մլն գործարքով կամ 10.3%-ով, իսկ արժեքային` 130.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 93.4 մլն անկանխիկ գործարք` 561.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 43.2 մլն անկանխիկ գործարքով կամ 86.1%-ով, իսկ արժեքային` 170.4 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:
Միաժամանակ արձանագրում ենք, որ այս գործողությունները բավարար չեն և ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է օրինապահ հարկ վճարողներին պաշտպանելը և ապահովելը, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողի կողմից հարկերից խուսափելը լինի «ոչ ձեռնտու»:
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին11:44 26.11.2024
Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներԴիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:38 26.11.2024
Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․ԼավրովՀավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև […] ...
11:31 26.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...
11:24 26.11.2024
Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհինՆոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...