Նարեկ Մկրտչյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Նարեկ Մկրտչյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները

12:53 11.09.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։

Բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հեունգչոնգ Կիմը։

Պանելային քննարկման շրջանակում նախարարը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները, դրանց լուծման տարբերակներն ու տեսլականը։

Նախարարի խոսքով՝ ներկայում մշակման ավարտական փուլում գտնվող՝ Հայաստանի զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային պարտավորություններից բխող` զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը․

«Ռազմավարությամբ բարեփոխվող պետական քաղաքականությունն ուղղված է հատկապես մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռազմավարությամբ նախատեսվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գիտելիքի, փափուկ ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։

Ռազմավարությամբ խրախուսվում է նաև շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը, ինչը երաշխավորում է, որ ռազմավարության թիրախային շրջանակին պատկանող անձինք կարող են համընթաց քայլել տեխնոլոգիական առաջընթացին և լինել մրցունակ աշխատաշուկայում»,- նշել է նախարարը:
Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների մասին, վերջին կարգավորումների մասին, որոնցով նախատեսվել են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր։

Աշխատողներին ավելի պաշտպանված դարձնելու համատեքստում՝ նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ներդրման նախատեսվող՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի, գործազրկության ապահովագրության, աշխատանքային օրենսդրության թարմացումների մասին։
Ելույթում կարևորվել են նաև վերապատրաստման և հմտությունների բարձրացման ծրագրերում ներդրումները, ինչը կարող է օգնել աշխատողներին մնալ մրցունակ արագ փոփոխվող աշխատաշուկայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

BACK_TO_TOP