Կպարզեցվի կրթության շարունակականության իրավունքի իրացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Կպարզեցվի կրթության շարունակականության իրավունքի իրացումը

12:30 11.09.2024

Ազգային ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ կատարվող փոփոխությունն առավելապես տեխնիկական բնույթի է, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նախարարը պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը, որոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքով կրթությունը շարունակում են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ` մինչև իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կատարվող փոփոխությունը հեշտացնելու է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ էապես կրճատելով նաև պետական մարմինների վարչարարությունը:

Ըստ հիմնավորման` ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջովին կկրճատվի փաստաթղթաշրջանառության բարդ և ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական և այլ վրիպակները, կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ կան քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք դեռևս սովորում են դպրոցում կամ քոլեջում: Տարեկան մոտ 1000 նման դեպք է լինում, երբ տարկետման տրամադրման կամ երկարաձգման անհրաժեշտություն է առաջանում: Նախարարը նաև պարզաբանել է` կարգավորումը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես չեն շարունակում կրթությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP