17:27 14.09.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձավ դիտարկմանը, թե Հայաստանում լայնորեն տարածում է գտել խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու պրակտիկան, նշելով.
«Մարդիկ պետք է հասկանան, որ կալանքը պատժատեսակ չէ, հայցի, վճռի ապահովման միջոց չէ: Հայաստանում կալանքների վիճակը չափազանց վատ էր, ինչը քննադատում էի և՛ որպես իրավապաշտպան, և՛ որպես պատգամավոր: Հայաստանն այս պատճառով նաև բազմիցս պարտություն է կրել ՄԻԵԴ-ում: Կալանքը նշանակվում է որպես խափանման միջոց, որ անձը չխոչընդոտի նախաքննությանը: Եթե չկան խոչընդոտելու վերաբերյալ հիմքեր, ապա անձը պետք է չգտնվի անազատության մեջ»:
Նախարարն ընդգծեց` գործում է ազատության կանխավարկածը, մարդն ի բնե ազատ է, և եթե չկա հիմնավորում, որ նա պետք է գտնվի անազատության մեջ, նա պետք է չգտնվի: Զեյնալյանի խոսքերով` անպատժելիության մթնոլորտը սրա հետ առնչություն չունի. եթե դատարանը գտել է, որ սպառված է այդ անձի կողմից նախաքննությանը միջամտության հնարավորությունը, ապա նա պետք է գտնվի ազատության մեջ:
Զեյնալյանին, ով «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հարց ուղղվեց` Թավշյա հեղափոխության օրերին երրորդ ուղին նախընտրելու մասին խոսելիս ի՞նչ նկատի ունեին և արդյո՞ք իրենց համարում են հեղափոխության մասնակից, կատարողներ: Զեյնալյանը պատասխանեց, որ «երրորդ ուղի» ասելիս նկատի ունեին, որ պետք է մարդկային զոհեր չլինեն:
«Մենք մեզ համարում ենք հեղափոխության կատարողներ, աջակիցներ: Մեզ համար շատ թանկ է այս հեղափոխությունը: Մենք չենք ուզում վերադառնալ նախկինին, մեզ համարում ենք այս հեղափոխության պահապաններ, դրա համար պետք է անցկացվեն օրինական ընտրություններ, որ ժողովուրդը որոշի, թե ովքեր են լինելու իր ավագանու անդամները, իր քաղաքապետը և պատգամավորները»,- ասաց նա:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...