ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը

11:06 10.09.2024

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պատասխանատվություն են նախատեսում տարբեր սուբյեկտների կողմից այս կամ այն եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար միայն։

«Ներկայացված նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել 206․20-րդ հոդվածով, որը պատասխանատվություն կսահմանի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար։ Հոդվածում, մասնավորապես, ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, այդպիսի տեղեկությունների պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար սահմանելով համարժեք տույժեր և տուգանքներ»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ ըստ նախագծի՝ նշված իրավախախտումները քննելու է  Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ օրենսգրքի 224․1-ին հոդվածում կատարվող փոփոխություններով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժերը նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորություն վերապահել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ «Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդհանուր մասի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ՝ հստակեցվում է պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ դրանում ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը։

Ներկայացված նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։Նախագիծը դրական ազդեցություն կունենա ԱԱԾ կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը պատշաճ իրականացնելու տեսանկյունից»,-եզրափակեց Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

13:30 26.11.2024

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

13:22 26.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

13:15 26.11.2024

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:09 26.11.2024

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

13:02 26.11.2024

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP