ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել իսրայելցի նախարարների դեմ պատժամիջոցների վերաբերյալ․ Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել իսրայելցի նախարարների դեմ պատժամիջոցների վերաբերյալ․ Բորել

21:44 09.09.2024

Եվրամիությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել իսրայելցի նախարարների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ, քննարկումները շարունակվում են, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նման պատժամիջոցների վերաբերյալ եվրոպական դիվանագիտության ղեկավարի և ԵՄ անդամ երկրների կոչերը պայմանավորված են, մասնավորապես, Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարություններով 2 միլիոն պաղեստինցիների սովի արդարացման մասին և իսրայելցի նախարարների այլ հայտարարություններով։

«Ես առաջարկ եմ արել ԵՄ ԱԳ նախարարների խորհրդին՝ պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության երկու նախարարների նկատմամբ։ Նախարարների խորհուրդը որոշել է այդ հարցը դիտարկել տեխնիկական մակարդակով։ Դեռևս չկա դրական կամ բացասական պատասխան»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար։

Ըստ Բորելի՝ բացի այս նախարարներից, պատժամիջոցներ կարող են կիրառվել Իսրայելի որոշ գործակալությունների և հաստատությունների դեմ, որոնք կարող են ներգրավված լինել Հորդանան գետի Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի կառուցման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

10:10 17.09.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի […] ...

Ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին 55-ամյա կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը. ՔԿ

10:05 17.09.2024

Ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին 55-ամյա կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։ Այս մասին հայտնում են […] ...

«Ռեալը» չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնոնում նախատեսված բոլոր համերգները

10:00 17.09.2024

«Ռեալը» չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնոնում նախատեսված բոլոր համերգները

Մադրիդի «Ռեալը» մինչև 2025 թ. գարուն չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում նախատեսված բոլոր համերգները: «Այս որոշումը մի շարք միջոցառումների մի մասն է, որը ակումբը ձեռնարկում է համերգների ժամանակ` քաղաքապետարանի գործող կանոնակարգերի խստիվ պահպանումն ապահովելու համար: Չնայած «Սանտիագո Բեռնաբեուի» ձայնամեկուսացման համակարգին և ձեռնարկված լրացուցիչ միջոցառումներին, տարբեր կազմակերպիչների կողմից այդ կանոնակարգերին համապատասխանելը բարդ էր: Ակումբը շարունակում է […] ...

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր. Փաշինյան

09:53 17.09.2024

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։ Կառավարության կողմից իրականացվող […] ...

Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով

09:49 17.09.2024

Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով […] ...

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP