17:08 14.09.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին ու իր՝ իբրև նախարար կատարած աշխատանքներին: Նախարարն ասաց, որ դատապարտյալներն այլևս խցի համար չեն վճարում, չխաղալու փրկագին կամ տուրք դադարել են հավաքել, մեկ դատապարտյալին բաժին է ընկնում մեկ մահճակալ:
«Իմ պաշտոնավարման օրոք հասել ենք դրան, որ խտրականությունը վերացել է, արտոնյալներ չկան, ի տարբերություն նախկինի, չկան խցեր, որ չեն կարող խուզարկվել, բարելավվել է սննդի որակը. մենք ստանում ենք այդպիսի ազդակներ, ինքս տարբեր առիթներ ունեցել եմ հսկելու: Ազատազրկումը չի կարող չունենալ նաև որոշակի անհարմարություններ ու զրկանքներ: Այն, որ մեզ մոտ բարվոք չէ վիճակը, մենք դա ընդունում ենք և ամեն ինչ անում, որ բարելավենք վիճակը, նաև հայտարարել ենք, որ հանձն ենք առնում նոր մեկուսարան կառուցել»,- ասաց նա:
Զեյնալյանը հայտնեց, որ բարելավվել է պայմանական վաղաժամկետ ազատումների վիճակը, դիմումների 1/3-ը բավարարվում է: Նախարարը նշեց, որ անգամ ցմահ դատապարտյալի են տվել նման եզրակացություն, որն աննախադեպ բան է Հայաստանում: Զեյնալյանը տեղեկացրեց, որ շուտով կսկսի աշխատել ներման հանձնաժողովը, ռեժիմների փոփոխության հետ կապված հարցերն են կարգավորում, և առաջիկայում շոշափելի փոփոխություններ կլինեն:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին` ինչո՞ւ են դատապարտյալները դիմում ինքնասպանության, նախարարը պատասխանեց, որ այս տարվա ցուցանիշներն անհամեմատ լավ են:
«Ամբողջ աշխարհում դիմում են այդպիսի արարքների, ցավալի է, որ նման դեպքեր են տեղի ունենում: Հոգեբանական աշխատանք ունենալու համար պետք է ունենալ անհրաժեշտ թվով աշխատակիցներ, իսկ դրա համար նաև բյուջեի ավելացում է պետք: Հաճախ մի աշխատակիցը յոթ հոգու աշխատանք է կատարում, մենք այս ուղղությամբ աշխատում ենք: Պետք է ավելացնել բյուջեն, որ շատ աշխատող լինի, նաև հրապույր լինի այս աշխատանքի հանդեպ»,- ասաց նախարարը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...