17:14 09.09.2024
«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհրդի կողմից դեռեւս 2005 թվականին: Փաստաթուղթն իրավական հիմք է տալիս ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրել՝ բացառապես մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը տարածվում է զարգացող եւ քիչ զարգացած երկրների վրա:
«Բոլոր այն դեպքերում, երբ այդ երկրները բախվում են արտակարգ իրավիճակների հետ, եւ իրենց արտադրական հնարավորությունները թույլ չեն տալիս համաճարակային իրադրությունից բխող դեղեր արտադրել ու սպասարկել ազգաբնակչությանը, ԱՀԿ անդամ երկիրը կարողանում է դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի: Վերջինս էլ հարկադիր լիցենզիա է տրամադրում իր երկրի՝ արտադրական հնարավորություն ունեցող որեւէ ընկերության՝ այդ դեղերն արտադրելու եւ դիմող երկրին տրամադրելու համար»,- մանրամասնել է զեկուցողը:
Նշվել է, որ փաստաթղթին միացել է 111 ԱՀԿ անդամ երկիր: Արձանագրությանն անդամ երկրների կողմից միանալու վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:
««Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրինագիծը քննարկվել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում:
10:10 17.09.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին21:50 16.09.2024
Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը21:14 16.09.2024
ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից21:06 16.09.2024
Վահան Բիչախչյանը 100-րդ խաղն է անցկացրել «Պոգոնի» կազմում20:33 16.09.2024
Ռումինիայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել20:11 16.09.2024
Տիգրան Բարսեղյանի դուբլը կամային հաղթանակ է պարգևել «Սլովանին»19:55 16.09.2024
«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Լունինի հետ17:12 16.09.2024
Խաղաղ օվկիանոսում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել16:56 16.09.2024
Դումֆրիսը փրկել է «Ինտերին» պարտությունից16:46 16.09.2024
Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը16:34 16.09.2024
«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Յամալի հետ16:05 16.09.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 9-15-ը13:30 16.09.2024
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը13:00 16.09.2024
Չեխիայում ջրհեղեղի հետևանքով կա մեկ զոհ10:10 17.09.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա ԱվանեսյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի […] ...
10:05 17.09.2024
Ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին 55-ամյա կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը. ՔԿՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։ Այս մասին հայտնում են […] ...
10:00 17.09.2024
«Ռեալը» չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնոնում նախատեսված բոլոր համերգներըՄադրիդի «Ռեալը» մինչև 2025 թ. գարուն չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում նախատեսված բոլոր համերգները: «Այս որոշումը մի շարք միջոցառումների մի մասն է, որը ակումբը ձեռնարկում է համերգների ժամանակ` քաղաքապետարանի գործող կանոնակարգերի խստիվ պահպանումն ապահովելու համար: Չնայած «Սանտիագո Բեռնաբեուի» ձայնամեկուսացման համակարգին և ձեռնարկված լրացուցիչ միջոցառումներին, տարբեր կազմակերպիչների կողմից այդ կանոնակարգերին համապատասխանելը բարդ էր: Ակումբը շարունակում է […] ...
09:53 17.09.2024
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։ Կառավարության կողմից իրականացվող […] ...
09:49 17.09.2024
Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով […] ...