ԱԺ նախագահը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--2.91 oC

ԱԺ նախագահը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ

12:53 09.09.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, արդյոք սա չի՞ ենթադրում, որ Ադրբեջանը, հնարավոր է, նոր ագրեսիա սանձազերծի Հայաստանի նկատմամբ։

«Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել Իրանի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը շատ ողջունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

10:00 15.01.2025

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում՝ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման՝ պատմական իրադարձության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան։ ...

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստը

09:56 15.01.2025

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և […] ...

Այսօր հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

09:49 15.01.2025

Այսօր հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փող. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զաքյան փող. 8 շենքի բնակիչ-բաժանորդները և […] ...

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ Բլինքեն

23:00 14.01.2025

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ հայտնել է, որ ԱՄՆ-ը միտված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը»,-ասել է Բլինքենը։ ...

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները

22:55 14.01.2025

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները

Հունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։ ...

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․Բլինքեն

22:52 14.01.2025

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ Հարավային Կովկասին․Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում»,-ասել է Բլինքենը: ...

BACK_TO_TOP