Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

19:50 07.09.2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում։
«Էկոպարեկային ծառայությունում
Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի ղեկավարած աշխատանքային խումբը Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամաս աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էկոպարեկների կողմից գույքագրված կարիքներին և խնդիրներին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում
Տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 29-30-ը ՄԱԿ-ի Ուսուցման և գիտահետազոտական ինստիտուտի (UNITAR) կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում ձևավորված՝ գլոբալ մակարդակով ներդաշնակեցված դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքային խմբի հանդիպումը:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
➡ Տնօրեն Արման Մկրտչյանը հյուրընկալել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի գլխավորած պատվիրակությանը և «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավար Միշել Բլիմսրիդերին՝ ՊՈԱԿ-ում մինչ օրս իրականացված ծրագրերին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
➡ ՊՈԱԿ-ի և «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի համագործակցության շրջանակում, Կովկասի բնության հիմնադրամի և «Տրանսկովկասյան արահետ» ՀԿ-ի համաֆինանսավորմամբ, ՊՈԱԿ-ին նվիրաբերվել է արահետաշինական գույք՝ ԶԿՀ կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածքների զբոսաշրջային առկա արահետների սպասարկման, ինչպես նաև նոր արահետների ստեղծման աշխատանքների իրականացման նպատակով։
➡ Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցները «Մաքուր ակադեմիա» կրթական ծրագրի շրջանակում անց են կացրել կենսաբազմազանության վերաբերյալ էկոկրթական առցանց դասընթաց՝ «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ի անդամների հետ։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Տնօրեն Ռադիկ Օղիկյանը հյուրընկալել է ԿԲՀ (CNF) հիմնադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդին, ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին, հիմնադրամի աշխատակիցներին:
Հյուրերին ներկայացվել է արգելավայրի ստեղծման նպատակը, խնդիրները, էկոլոգիական առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները, դերը և նշանակությունը կենսաբազմազանության՝ հատկապես ջրլող թռչունների պահպանման գործընթացում:
«Դիլիջան» ազգային պարկում
Տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը հյուրընկալել է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրենին և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԿԲՀ (CNF) հիմնադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են ազգային պարկի գործունեությունը, ներկայացվել են իրականացված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

21:55 16.09.2024

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական ​​հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […] ...

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

21:50 16.09.2024

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […] ...

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

21:48 16.09.2024

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

Ավարտվեց պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

21:45 16.09.2024

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին: «Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է […] ...

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […] ...

BACK_TO_TOP