Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի նախկին դպրոցին հարվածելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի նախկին դպրոցին հարվածելու մասին

18:36 07.09.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող մեկ այլ դպրոցի տարածքի վրա՝ հարվածներ հասցնելով այնտեղ գտնվող պաղեստինցի արմատականների խմբին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Դրա տեղեկություններով՝ թիրախային հարվածն իրականացվել է իսրայելական ռազմական հետախուզության հիման վրա, ըստ որի՝ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված ուժերի անդամները այնտեղ ստեղծել են իրենց շտաբներից մեկը։

«Այս հրամանատարության և կառավարման կենտրոնը, որը գտնվում էր նախկինում որպես Ամր իբն ալ-Աս դպրոց գործող համալիրի ներսում, օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից՝ ծրագրելու և իրականացնելու ահաբեկչական հարձակումներ Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայել պետության զորքերի դեմ»,-ասված է հայտարարության մեջ։

Բանակը նշել է, որ նախքան հարվածը՝ զինվորականները ձեռնարկել են «բազմաթիվ միջոցներ՝ նվազեցնելու քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը, ներառյալ ճշգրիտ կառավարվող զինամթերքի օգտագործումը, օդային հսկողությունը և լրացուցիչ հետախուզական տվյալների հավաքագրումը»:
Սեպտեմբերի 7-ի գիշերը իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածի մեկ այլ նախկին դպրոցի՝ Հալիմա ալ-Սաադիայի վրա հարվածի մասին։ Ռազմական հաղորդագրության համաձայն՝ այս ուսումնական հաստատության համալիրն օգտագործվել է նաև ՀԱՄԱՍ-ի զորքերի կողմից որպես շտաբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

21:55 16.09.2024

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական ​​հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […] ...

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

21:50 16.09.2024

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […] ...

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

21:48 16.09.2024

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

Ավարտվեց պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

21:45 16.09.2024

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին: «Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է […] ...

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […] ...

BACK_TO_TOP