Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:17 07.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։

Հանձնառու եմ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ ընդգրկուն օրակարգի ընդլայնմանն ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացմանը, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել՝ ի նպաստ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա ամուր բարեկամության խորացման և մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունների զարգացման, որում անձամբ ունեցել եք մեծ ու խորհրդանշական դերակատարում: Դրա լավագույն օրինակներից է Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը:

Բարձր եմ գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունը։ Մեծ գնահատանքով ենք հիշում մեր երկրի համար դժվարին ժամանակներում Հայաստան կատարած Ձեր այցն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետևողական ջանքերը տարածաշրջանում անվտանգության, արդար ու տևական խաղաղության հաստատման գործում:

Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան՝ ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

21:55 16.09.2024

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական ​​հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […] ...

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

21:50 16.09.2024

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […] ...

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

21:48 16.09.2024

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

Ավարտվեց պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

21:45 16.09.2024

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին: «Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է […] ...

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […] ...

BACK_TO_TOP