US Open-2024-ի եզրափակչի մասնակիցները հայտնի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

US Open-2024-ի եզրափակչի մասնակիցները հայտնի են

16:29 07.09.2024

Նյու Յորքում ավարտվել է US Open-2024-ի կիսաեզրափակիչ խաղը՝ աշխարհի 12-րդ ռակետ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի և նրա հայրենակից, ATP-ի 20-րդ համար Ֆրենսիս Տիաֆոյի միջև, տեղեկացնում է armsport.am-ը:

Հաղթանակը հինգ սեթում տարավ Ֆրիցը՝ 4:6, 7:5, 4:6, 6:4, 6:1: Այսպիսով, որոշվեց մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը:

Այս հաղթանակով Ֆրիցը դարձավ առաջին ամերիկացի թենիսիստը վերջին 15 տարիների ընթացքում, ով կարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ տղամարդկանց մենախաղում: Մինչ Թեյլորը, վերջին անգամ դա արել էր Էնդի Ռոդիկը, որը 2009 թվականին դուրս էր եկել Ուիմբլդոնի եզրափակիչ:

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Իտալիան ներկայացնող, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները: Նա երեք սեթում հաղթել էր բրիտանացի Ջեք Դրեյփերին՝ 7:5, 7:6 (7:3), 6:2:

Տղամարդկանց եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը:

US Open-2024-ը անցկացվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը: Տղամարդկանց մրցաշարի գործող չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, ով լքել է մրցաշարը վաղ փուլում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.09.2024

SHANTNEWS

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

21:55 16.09.2024

Լավրովը Գազայի հատվածի հակամարտությունն անվանել է գլխավոր միջազգային խնդիրը

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական ​​հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […] ...

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

21:50 16.09.2024

Լիխաչովն ու Գրոսսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […] ...

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

21:48 16.09.2024

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց

Ավարտվեց պաշտոնական այցը Վրաստան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

21:45 16.09.2024

Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին: «Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է […] ...

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

21:40 16.09.2024

Իրանի նախագահը հերքում է Եմենի հութիներին հիպերձայնային զենքի փոխանցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […] ...

BACK_TO_TOP