Սգո սրահի բակում սպանության փորձ կատարելու վարույթով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+24.09 oC

Սգո սրահի բակում սպանության փորձ կատարելու վարույթով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿ

16:14 06.09.2024

Ավարտվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 30–ամյա բնակիչը, սգո արարողության մասնակցելու նպատակով, մի քանի ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում, որտեղ նրան են մոտեցել մի խումբ անձինք և նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների շուրջ խոսակցություն ունեցել նրա հետ։

Խոսակցության արդյունքում առաջացած ծեծկռտուքի ժամանակ վերջինս և նրա հետ գտնված մի խումբ անձինք, խմբի կազմում, անտեսելով սգո արարողության մասնակիցների ներկայությունը, իրենց մոտեցած հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակներով կրակոցներ են արձակել վերջիններիս ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով հրազենային գնդակային վերքի ձևերով, մյուսին՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներից երկուսն են միայն դիպել փախուստի դիմած երիտասարդի ազդրին և սրունքին, իսկ մյուս տուժողը բժշկական կենտրոնում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Կրակոցների արդյունքում ևս երեք անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2021 թվականի մարտի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան փողոցի դիմաց գտնվող «Գետառ» կոչվող կամրջի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ավտոմեքենայի սրահում, 30–ամյա տղամարդն անձնական հարցի շուրջ վիճաբանել է ծանոթ կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 30–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին

14:06 16.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:   ...

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

14:00 16.09.2024

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգի և գործողությունների ծրագրի հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Աշխատանքային խումբը քննարկել է գործողությունների ծրագրով նախատեսված՝ հանրության իրազեկման միջոցառումների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի […] ...

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է

13:49 16.09.2024

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է։ «Ուղեցույցը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

13:41 16.09.2024

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսից հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, հարգելի’ գործընկերներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ես տարբեր առիթներով, այդ թվում նաև` այս ամբիոնից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:30 16.09.2024

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման՝ 5, պայթյունի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, բնական հրդեհի, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, վայրի […] ...

Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

13:22 16.09.2024

Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու են նաև տապանատունը […] ...

BACK_TO_TOP