«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+24.09 oC

«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

16:22 06.09.2024

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։

Նույն տարածքային բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկել են նշված տարածքը։

Խուզարկության արդյունքում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են ծխախոտի տուփ և պլաստմասե տարա, որոնց մեջ առկա են եղել 32 հատ դեղահաբ և դեղապատիճ, ինչպես նաև՝ 12,3 գրամ քաշով կաթնագույն, փխրուն զանգված և օգտագործված, դատարկ ներարկիչ՝ իր ասեղով։

Շարունակելով հսկողությունը նշված տարածքում՝ ծառայողները նույն վայրում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող դատապարտյալի, որին անմիջապես ենթարկել են անձնական խուզարկության, ապա ևս մեկ անգամ զննել տարածքը։

Հերթական խուզարկության արդյունքում՝ աղբակույտի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բժշկական լարան, կասկածելի հետքերով զիպ տոպրակ, էլեկտրական լամպ, որի մեջ թաքցված է եղել օգտագործված, դատարկ ներարկիչ, ինչպես նաև՝ ինքնաշեն սարք՝ մոխրացված հետքերով, ենթադրաբար թմրանյութ օգտագործելու համար նախատեսված։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է

13:49 16.09.2024

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է։ «Ուղեցույցը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

13:41 16.09.2024

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսից հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, հարգելի’ գործընկերներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ես տարբեր առիթներով, այդ թվում նաև` այս ամբիոնից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:30 16.09.2024

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման՝ 5, պայթյունի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, բնական հրդեհի, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, վայրի […] ...

Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

13:22 16.09.2024

Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու են նաև տապանատունը […] ...

Արարատի մարզի համայնքներում ընթանում են Կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

13:17 16.09.2024

Արարատի մարզի համայնքներում ընթանում են Կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

Արարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մի շարք փողոցներում համայնքների սոցիալական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են կոյուղագծեր։ Համայնքի այս փողոցներում նախկինում երբեք կոյուղագիծ չի եղել։ Այս ծրագրի […] ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

13:09 16.09.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ […] ...

BACK_TO_TOP