Էդուարդ Սպերցյանը նշել է ժեստով բերանը փակելու պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 09 2024
  • $
    387.23
  • RUBLE
    4.26
  • 429.52
WEATHER
+25.09 oC

Էդուարդ Սպերցյանը նշել է ժեստով բերանը փակելու պատճառը

11:29 06.09.2024

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացատրել է, թե ինչու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում գոլ խփելուց հետո ժեստով փակել բերանը:

«Այդ ժեստն առաջին հերթին ինձ համար էր, բայց, կարելի է ասել, որ դրանով նաև փակում էի բոլոր քննադատների բերանը: Մրցաշրջանի սկզբում բացասական էմոցիաները շատ էին, սակայն դրանք չէին ընկճում ինձ, քանի որ միշտ առավելագույնն եմ անում: Իհարկե, այնպես է ստացվում, որ հաճախ չես կարողանում իրացնել պահերդ: Երբ «Լոկոմոտիվին» գոլ խփեցի, մեծ բեռ ընկավ ուսերիցս: Այդ ժեստը հենց դրա համար էր»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը:

7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Լոկոմոտիվին», իսկ Էդուարդ Սպերցյանը իրացրել էր 11-մետրանոց հարվածը՝ խփելով առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

14:12 16.09.2024

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով: ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին

14:06 16.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:   ...

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

14:00 16.09.2024

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգի և գործողությունների ծրագրի հաղորդակցության միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Աշխատանքային խումբը քննարկել է գործողությունների ծրագրով նախատեսված՝ հանրության իրազեկման միջոցառումների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի […] ...

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է

13:49 16.09.2024

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցն արդեն հասանելի է։ «Ուղեցույցը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

13:41 16.09.2024

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսից հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, հարգելի’ գործընկերներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ես տարբեր առիթներով, այդ թվում նաև` այս ամբիոնից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:30 16.09.2024

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման՝ 5, պայթյունի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, բնական հրդեհի, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, վայրի […] ...

BACK_TO_TOP